Մարդասիրություն

"ԱՆԴՐԱՆԻԿ" ՍԿԱՈՒՏԱԿԱՆ ԲԱՆԱԿՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

2007 թ. աշնանը Հայաստան կատարած իր այցելության ընթացքում ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանը, Միության Կենտրոնական վարչական ժողովի աջակցությամբ, սկսեց կազմակերպել առաջին սկաուտական բանակում-ճամբարը Հայաստանում։ Այդ նպատակով Լոռու մարզի Լերմոնտովո գյուղում ՀԲԸՄ-ն ձեռք բերեց սեփական հողատարածք։Մերձավոր Արևելքի Հալեպ, Դամասկոս, Քամիշլի, Թեհրան, Բեյրութ, Զահլե և Բաղդադ քաղաքների մասնաճյուղերի ու Հայաստանի նորակազմ խմբի շուրջ 300 սկաուտների և արենուշների մասնակցությամբ բանակումն ընթացավ երկու հանգրվանով։ «Անդրանիկ» բանակումի մասնակից սկաուտներն ու արենուշները, բանակավայրում կազմակերպված դաստիարակչական աշխատանքների ու զրույցների կողքին, առիթ ունեցան նաև շրջելու հայրենի հիշարժան վայրերում և այցելելու պատմական հուշարձաններն ու վանքերը։ 2009 թ. «Անդրանիկ» սկաուտական բանակումին մասնակցելու են նաև սկաուտներ ավելի հեռավոր վայրերից, ներառյալ` Հյուսիսային և Հարավային Ամերիկաներից։

 
Դուք այստեղ եք՝ Home Ծրագրեր Մարդասիրություն Արխիվ 2008 Անդրանիկ սկաուտական ճամբար "ԱՆԴՐԱՆԻԿ" ՍԿԱՈՒՏԱԿԱՆ ԲԱՆԱԿՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: