Մարդասիրություն

ՀԲԸՄ ԵՐԵՎԱՆԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԱՐՀԵՍՏԱՎԱՐԺՆԵՐԻ ԹԻՄԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵՑ "ԴԵՊԻ ՀԱՅՔ" ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ

Մարտի 16-ին, ՀԲԸՄ Երևանի Երիտասարդ Արհես-տավարժներն ընդունեցին “Դեպի Հայք” կազմա-կերպության աշխատակիցներին և կամավորներին: Հանդիպումը տեղի ունեցավ ՀԲԸՄ Հայաստանի ներկայացուցչությունում: Նախաձեռնությունը երկկող-մանի էր. չնայած տարբերություններին, ՀԲԸՄ ԵԱ-ներն ու “Դեպի Հայք”-ը ունեն ընդհանուր եզրեր և կարող են արդյունավետ համագործակցել տարբեր ծրագրերի շուրջ: Հանդիպմանը ներկա էին “Դեպի Հայք”-ի գործադիր տնօրեն Սևան Քաբաքյանը, ծրագրերի համակարգող Գոհար Խաչատրյանը, ՀԲԸՄ ԵԱ Երևանի համակարգող Աննա Աղաջանյանը, ԵԱ անդամներ և “Դեպի Հայք”-ի կամավորներ: Կազմակերպությունները ներկայացրին իրենց գործու-նեությունն ու ընթացիկ ծրագրերը: Երկարատև քննարկումներից և մտքերի փոխանակումից հետո որոշվեց առաջին համատեղ ծրագիրն իրականացնել “Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամ”-ի հետ միասին ապրիլի վերջին: “Դեպի Հայք”-ը ստեղծվել է 2003թ.: Նրա նպատակն է ամուր կապեր ստեղծել Հայաստանի և սփյուռքի երիտասարդության միջև` առաջարկելով նրանց հնարավորություն աշխատանքի, ուսման և կամավոր գործունեության միջոցով ներդրում ունենալու Հայաստանի զարգացման գործում`միևնույն ժամանակ հաստատելով երկարաժամկետ անձնական հարա-բերություններ և զարգացնելով հայկական ինքնության նորովի զգացում:

 
Դուք այստեղ եք՝ Home Ծրագրեր Մարդասիրություն Արխիվ 2011 ԵԱ Երևան ՀԲԸՄ ԵՐԵՎԱՆԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԱՐՀԵՍՏԱՎԱՐԺՆԵՐԻ ԹԻՄԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵՑ "ԴԵՊԻ ՀԱՅՔ" ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: