Մարդասիրություն

ՀԲԸՄ ԵՐԵՎԱՆԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԱՐՀԵՍՏԱՎԱՐԺՆԵՐԻ ԹԻՄՆ ԱՋԱԿՑՈՒՄ Է ԲԱԹՈՒՄԻԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԴՊՐՈՑԻՆ

Հայաստանի գյուղական համայնքներին աջակցելուց բացի ՀԲԸՄ Երիտասարդ արհեստավարժներն իրենց օգնության ձեռքն են մեկնում նաև սփյուռքի հայկական համայնքներին: Մայիսի 2-ը, Բաթումիի թիվ 29 հայկական դպրոցի աշակերտների համար տոն էր. Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության Երիտասարդ արհեստավարժների Երևանյան թիմը դպրոցի աշակերտների համար 200 անուն գիրք և դասագիրք էր հավաքել և հասցրել դպրոց: Ուղարկված գրքերն ընդգրկված են դպրոցի ուսումնական ծրագրում և վստահաբար մեծ պահանջարկ ունեն դպրոցականների շրջանում: Բաթումիի թիվ 29 դպրոցում սովորում է 27 աշակերտ, քաղաքի հայ համայնքում բնակվող 60 աշակերտի փոխարեն: Վերջերս դպրոցը տեղափոխվել է քաղաքի ծայրամաս և փոխադրամիջոց չունենալու պատճառով ոչ բոլորն են կարողանում հասնել այնտեղ և նախընտրում են իրենց երեխաներին ուղարկել ավելի մոտ գտնվող ռուսական կամ վրացական դպրոցներ: Բաթումի հայկական միակ եկեղեցում կա նաև կիրակնօրյա դպրոց, որն ունի 3 դասարան: Այս դպրոցում տարիքային սահմանափակում չկա և այստեղ կարող են հաճախել բոլոր տարիքի, հայերեն գրել և կարդալ սովորել ցանկացող մարդիկ: Դպրոցի այս տարվա շրջանավարտներից 3-ը նպատակ ունեն վերադառնալ Հայաստան և շարունակել իրենց ուսումը Հայաստանում:

 
Դուք այստեղ եք՝ Home Ծրագրեր Մարդասիրություն Արխիվ 2011 ԵԱ Երևան ՀԲԸՄ ԵՐԵՎԱՆԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԱՐՀԵՍՏԱՎԱՐԺՆԵՐԻ ԹԻՄՆ ԱՋԱԿՑՈՒՄ Է ԲԱԹՈՒՄԻԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԴՊՐՈՑԻՆ

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: