Մարդասիրություն

ՀԲԸՄ ՍԿԱՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԵԱ-ՆԵՐԻ ԵՐԵՎԱՆՅԱՆ ԽՄԲԵՐԸ ՄԱՍՆԱԿՑԵՑԻՆ ՁԻԱՍՊՈՐՏԻ ՊԱՏԱՆԵԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՄՐՑԱՇԱՐԻՆ

Հունիսի 1-ին, երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ, Երևանի Հովիկ Հայրապետյանի անվան ձիասպորտի կենտրոնում անցկացվեց պատանեկան բարեգործական մրցաշար, որը կազմակերպել էին Հայաստանի ձիասպորտի ֆեդերացիան` նախագահ Հայրապետ Հայրապետյանի գլխավորությամμ, և Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության Երիտասարդ Արհեստավարժների Երևանյան թիմը: Մրցաշարին մասնակցում էին 12 պատանիներ ձիասպորտի 6 ակումμներից, որոնք երկու մրցափուլով պայքարեցին մրցաշարի հաղթողի տիտղոսի համար: Մրցաշարի հաղթող ճանաչվեց "Մուլտի Գրուպ" ակումբը ներկայացնող Գեորգի Ղազարյանն իր Ատենի նժույգով: 2-րդ տեղում էր Ձիասպորտի կենտրոնը ներկայացնող Դավիթ Խառատյանը` Քովբոյ նժույգով, և լավագույն եռյակը եզրափակեց "Սիլ" ակումբը ներկայացնող Տարոն Պետրոսյանը` Միրաժ նժույգով: Միջոցառմանը ներկա էին ՀԲԸՄ սկաուտական և Երիտասարդ արհեստավարժների Երևանյան խմբերի անդամները: ՀԲԸՄ Երևանի սկաուտական խմբի ընդհանուր խմբապետ Գևորգ Սիմոնյանը նշեց, "Այսպիսի մրցաշարերը շատ կարևոր են: Մենք արդեն 3 տարի է գործում ենք Երևանում և զբաղվում բարեգործական ծրագրերով, սակայն առաջին անգամ է, որ համագործակցում ենք սպորտի, հատկապես ձիասպորտի հետ: Եկել ենք մեծ խմբով` աջակցելու ՀԲԸՄ-ն ներկայացնող պատանի մարզիկներին": Մրցաշարից գոյացած ողջ հասույթն ուղղվելու է ՀԲԸՄ ԵԱ Երևանի թիմի մանկական ծրագրերի իրականացմանը: