Մարդասիրություն

ՀԲԸՄ ԵՐԵՎԱՆԻ ՍԿԱՈՒՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԱԿԱՆ ԽՈՒՄԲԸ ՄԱՍՆԱԿՑԵՑ ԱՐՑԱԽԻ "ՀԱՅՈՐԴԻՆԵՐ" ՍԿԱՈՒՏԱԿԱՆ ԲԱՆԱԿՈՒՄԻՆ

Օգոստոսի 9-ից-14-ը, Շուշիում կայացավ "Հայկի սերունդ" կազմակերպության "Հայորդիներ" սկաուտական բաժանմունքի 2-րդ համազգային բանակումը, որին մասնակցեց նաև ՀԲԸ Միության Երևանի սկաուտական շարժման ներկայացուցչական խումբը: Խմբի կազմում էին ՀԲԸՄ Երևանի սկաուտական խորհրդի փոխատենապետ Էդուարդ Տեր-Գասպարյանը, խորհրդի ատենադպիր Սաթենիկ Էլոյանը, սկաուտական խմբի ընդհանուր խմբապետ Գևորգ Սիմոնյանը, խմբապետ Արարատ Ազատյանը և առաջնորդ Մերի Սահակյանը: Բանակումին մասնակցում էին նաև սկաուտներ Թեհրանից, Ռուսաստանից, ինչպես նաև տարբեր հասարակական կազմակերպություններից: ՀԲԸՄ Երևանի սկաուտական շարժման անդամներն օգնեցին ճամբարի աշտարակի և կայմի պատրաստման, և սկաուտական առօրյայի կազմակերպման հարցերում, իրենց փորձն ու գիտելիքները փոխանցեցին "Հայորդիներ"-ին, քանի որ վերջիններս, լինելով նոր կազմավորված խումբ, ունեն փորձի պակաս և օգնության կարիք: Օգոստոսի 12-ին կազմակերպվեց այցելություն Արցախի տեսարժան և պատմա-մշակութային վայրեր (Գանձասար, Ստեփանակերտ, Վանք գյուղ և այլ վայրեր), իսկ օգոստոսի 13-ին տեղի ունեցավ բանակումի փակման խարույկահանդեսը, որին մասնակցում էին Շուշիի քաղաքապետը, հոգևոր առաջնորդը, պաշտպանության նախարարության ներկայացուցիչը, այլ պետական անձիք և հյուրեր: Միջոցառման ժամանակ Երևանի խմբին հանձնվեց հուշանվեր և պատվոգիր-շնորհակալագիր` մաս-նակցության և աջակցության համար: Երևանի սկաուտական խմբի կողմից հյուրընկալներին հանձնվեց հուշանվեր, ինչպես նաև պատրաստակամություն հայտնվեց շարունակելու աջակցությունը Արցախի նորակազմ սկաուտական խմբին: Օգոստոսի 14-ին խմբի անդամները վերադարձան Երևան` իրենց հետ բերելով անմոռանալի հուշեր և գեղեցիկ տպավորություններ:

 
Դուք այստեղ եք՝ Home Ծրագրեր Մարդասիրություն Արխիվ 2011 Սկաուտական շարժում ՀԲԸՄ ԵՐԵՎԱՆԻ ՍԿԱՈՒՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԱԿԱՆ ԽՈՒՄԲԸ ՄԱՍՆԱԿՑԵՑ ԱՐՑԱԽԻ "ՀԱՅՈՐԴԻՆԵՐ" ՍԿԱՈՒՏԱԿԱՆ ԲԱՆԱԿՈՒՄԻՆ

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: