ՖԻԼՄԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԳՐԱՌՈՒՄՆԵՐ

ՀԲԸՄ Հայաստանը, AFG Film Club-ը և "Friends of Walerian Borowszyk" ասոցիացիան ներկայացնում են Դանիել Բըրդի «Ֆիլմերի վերականգնման գրառումներ» զրույցը:

Այլ ֆիլմերի շարքում, Դանիելն անցյալ մի քանի տարիներին ներգրավված է եղել նաև Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» (1969) ֆիլմի վերականգնման աշխատանքներում, որը վերջերս թողարկվել է Blu Ray ֆորմատով և որը մենք կցուցադրենք Դանիելի հետ այս համագործակցության շրջանակներում:

Երկուշաբթի, մարտի 5-ին, ժամը՝ 17:00
ՀԲԸՄ Հայաստանի դահլիճ (Մելիք-Ադամյան 2/2)

Զրույցը կանցկացվի անգլերեն լեզվով, կապահովվի հայերեն համաժամանակյա թարգմանություն։

ՀԲԸՄ ԵՐԵՎԱՆԻ ԱՄԱՌԱՅԻՆ ՓՈՐՁԱՌՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐՆ ԸՆԴՈՒՆՈՒՄ Է ԴԻՄՈՒՄՆԵՐ 2018Թ.-Ի ՀԱՄԱՐ

 

ՀԲԸՄ Երևանի ամառային փորձառության ծրագիրն առաջարկում է մասնագիտական զարգացման յուրօրինակ հնարավորություններ ուսանողների համար: Ծրագիրը հնարավորություն է ընձեռում մասնակիցներին հարստացնել իրենց մասնագիտական գիտելիքները, մասնակցել մի շարք աշխատարանների, մշակութային միջոցառումների, ինչպես նաև օգնում է նրանց մասնագիտորեն կայանալու գործում: Ծրագրի մասին ավելին իմանալու և դիմելու համար, այցելե՛ք այստեղ:

«ՄՈՒՐԱՏ» ՖԻԼՄԻ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԲԸՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը (ՀԲԸՄ) սիրով հրավիրում է Ձեզ «ՄՈՒՐԱՏ» ֆիլմի ցուցադրությանը: Երեկոյի հատուկ հյուրերն են ֆիլմի հեղինակները՝ Մարինե Քոչարյանը և Սոնա Քոչարյանը:

Հաջողված առաջին փորձից հետո, «Ինչպես անցնել (Ջիլիզից Ջիլիզ)» ֆիլմի հեղինակները մեզ են ներկայացնում իրենց նոր աշխատանքը:

Ֆիլմը կցուցադրվի հայերեն լեզվով և անգլերեն ենթագրերով:

Չորեքշաբթի, 28 փետրվարի, ժամը՝ 19:00

ՀԲԸՄ Հայաստան (Մելիք-Ադամյան 2/2)
Մուտքն ազատ է: Տեղերը սահմանափակ են:

ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅԱՆ ՀԵՏՔԵՐՈՎ (CARNET DE VOYAGE) ԱՆԻՌԱՄՍԿԻ-Ի ԱՆՀԱՏԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ ՀԲԸՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

ՀԲԸՄ ցուցասրահը 2018 թվականը սիրով մեկնարկում է Մարինա «ANIRAMSKY» Ֆեդորովսկիի (Փարիզ, Ֆրանսիա) աշխատանքների «Carnet de Voyage» սոլո ցուցադրությամբ: Carnet de Voyage-ը, որը ֆրանսերենից թարգմանությամբ նշանակում է ճամփորդական նոթատետր, պարունակում է 2017թ. սեպտեմբերից ի վեր Հայաստանում գտնվելու ընթացքում Մարինայի կատարած ուրվանկարները, գծանկարները, ջրաներկ նկարները և լուսանկարները: Նրա ոճը հետազոտական է, խաղացկուն, պարունակում է երևակայության տարրեր՝ անկախ նրանից՝ դրանք նրա գրպանի նոթատետրից պոկված թերթերի վրա արված նկարներ են, թե՝ անալոգային ֆոտոխցիկով լուսանկարված քաղաքային համայնապատկերներ:

ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅԱՆ ՀԵՏՔԵՐՈՎ (Carnet de Voyage)
ԱՆԻՌԱՄՍԿի-ի անհատական ցուցահանդեսը

Փետրվար 17 - մարտ 12, 10:00 - 19:00
ՀԲԸՄ Հայաստան (Մելիք-Ադամյան 2/2)

ՆՈՐՈՎԻ ԲԱՑԱՀԱՅՏԵ՛ՆՔ ՍԱՐՈՅԱՆ ՆԿԱՐՉԻՆ, ԹԱՏԵՐԱԳԵՏԻՆ, ԵՐԳԱՀԱՆԻՆ, ԴՐԱՄԱՏՈՒՐԳԻՆ... (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՀԲԸՄ Երիտասարդ արհեստավարժների (ԵԱ) «Գրքաբաց» նախաձեռնության և «Ռենեսանս» մշակութային և ինտելեկտուալ հիմանդրամի «Սարոյան Հաուս» նախագծի «Բարև Սարոյան…» համատեղ ծրագրի մեկնարկը տրվեց փետրվարի 3-ին: «Ռենեսանս» մշակութային և ինտելեկտուալ հիմանդրամի հետ համագործակցությունը բացատրվում է նրանով, որ սա միակ հիմնադրամն է, որը պահպանում և տարածում է Սարոյանի ժառանգությունը:Նախատեսվում է եռամսյա ընթերցանության, խաղերի և թատերական ներկայացումների շարք...

Ավելին՝ ՆՈՐՈՎԻ ԲԱՑԱՀԱՅՏԵ՛ՆՔ ՍԱՐՈՅԱՆ ՆԿԱՐՉԻՆ, ԹԱՏԵՐԱԳԵՏԻՆ, ԵՐԳԱՀԱՆԻՆ, ԴՐԱՄԱՏՈՒՐԳԻՆ... (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

 

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: