AGBU ARMENIA AND ARTBEEP TO HOLD “THREE COLOURS” ART EXHIBITION (2)

ՀԲԸՄ Հայաստանը և Artbeep-ը սիրով հրավիրում են Ձեզ ներկա գտնվելու «Երեք գույն» ցուցահանդեսի պաշտոնական բացման արարողությանը, որը կներկայացնի տարբեր սերունդների և ոճերի ներկայացուցիչ նկարիչների, որոնց գործերը միավորված են եռագույնի երանգներով։

Գույնը Հայական արվեստի հիմնական բնորոշ գծերից է, սկսված միջնադարից։ Պայծառ երանգները՝ որդան կարմիրը, լազուրե կապույտը, վառ նարնջագույնն ու դեղինը միշտ եղել են հայ նկարիչների կտավների անբաժան մասը, որոնք անգամ դարձան ազգային դրոշի շերտերը։

«Երեք գույն» ցուցահանդեսը տոնում է այս լուսավոր ավանդույթները:

սեպտեմբեր 20, 19:00
ՀԲԸՄ Հայաստանի դահլիճ, 2-րդ հարկ (2/2 Մելիք-Ադամյան փ.)

«ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ». ՎԵՐԱԴԱՐՁ ԱԿՈՒՆՔՆԵՐ ՈՒ ԹՌԻՉՔ ԴԵՊԻ ԵՐԱԶԱՆՔ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

- Հապա տեսնեմ, այ այսպես ավելի լավ է:
Կուլիսային լարվածությունը ցրում են Նարինեն ու Անին: ՀԲԸՄ դահլիճի ետնաբեմում ամենից ակտիվն ու զվարթն են: Մեկին ոգևորում են, մյուսին խորհուրդներ տալիս, մեկ այլ մասնակցի էլ բեմական հագուստն են օգնում կարգի բերել. - «Այ հիմա աղվոր է»:
Ավարտական ու հաշվետու համերգ է: Նրանք 17-ն են ժամանած 7 երկրներից...

Ավելին՝ «ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ». ՎԵՐԱԴԱՐՁ ԱԿՈՒՆՔՆԵՐ ՈՒ ԹՌԻՉՔ ԴԵՊԻ ԵՐԱԶԱՆՔ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՀԲԸՄ «ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ» 2017

 

Տարբեր ազգության ու պատկանելիության թվով 17 երիտասարդ և տաղանդավոր երաժիշտ աշխարհի տարբեր ծայրերից այս տարի մասնակցեցին ՀԲԸՄ «Երաժշտական Հայաստան» ծրագրին՝ Հայաստանի հարուստ մշակույթը և ինքնատիպ երգարվեստը բացահայտելու նպատակով: Հայաստանի լավագույն մասնագետների գլխավորությամբ մասնակիցները հետևում են դասական, ժամանակակից, ազգային հոգևոր երաժշտության վարպետության դասընթացների ու հատուկ դասախոսությունների, որով հարստացնում են իրենց երաժշտական գիտելիքներն ու կատարողական արվեստը:

ՆՇՎԵՑ «ԱՆԴՐԱՆԻԿ» ՍԿԱՈՒՏԱԿԱՆ ԲԱՆԱԿՈՒՄԻ 10 ԱՄՅԱԿԸ

Շուրջ 10 տարի է իրականություն է դառնում ՀԲԸՄ հազարավոր սկաուտների և արենուշների երազանքը՝ նրանք բանակումն անցկացնում են հայրենի հողի վրա՝ ՀԲԸՄ բանակավայրում։ Սույն թվականի հուլիսի 1-ից մեկնարկեց Անդրանիկ սկաուտական բանակումի նախապատրաստական աշխատանքները, որոնք կազմնակերպվեցին ՀԲԸՄ Հայաստանի սկաուտական խմբի կողմից՝ Անդրանիկ բանակումի ղեկավար Ռայմոնդ Հարթունիի, ՀԲԸՄ Հայաստանի գրաս...

Ավելին՝ ՆՇՎԵՑ «ԱՆԴՐԱՆԻԿ» ՍԿԱՈՒՏԱԿԱՆ ԲԱՆԱԿՈՒՄԻ 10 ԱՄՅԱԿԸ

ՀԲԸՄ «ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ» ԾՐԱԳՐԻ ԳԱԼԱ-ՀԱՄԵՐԳ

Հայկական բարեգործական ընդհանուր միությունը պատիվ ունի Ձեզ հրավիրելու ՀԲԸՄ «Երաժշտական Հայաստան» ծրագրի մասնակիցների Գալա-համերգին:

Ուրբաթ, հուլիսի 28-ին, ժամը 18:30-ին
ՀԲԸՄ Հայաստան (Մելիք-Ադամյան 2/2)

Մուտքն ազատ է:

 

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: