ՄԱՇՏՈՑ-ԿՈՄԻՏԱՍ ՀԱՄԵՐԳԱՅԻՆ ՆԱԽԱԳԾԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ

ՀԲԸՄ Հայաստանը կազմակերպում է հերթական գեղեցիկ երաժշտական երեկոն, որով կմեկնարկի նոր համերգային նախագիծ Հայաստանում:

Վահան Արծրունի

ՄԱՇՏՈՑ-ԿՈՄԻՏԱՍ 
համերգային նախագծի շնորհանդես

«ՄԱՇՏՈՑ. ՍՐԲԱԶԱՆ ՄԱՐԳԱՐԻՏՆԵՐ»
Սուրբ Մեսրոպ Մաշտոցի V դարի շարականները Վ.Արծրունու մեկնությամբ

«ԿՈՄԻՏԱՍ. ՏԱՍԸ ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆ»
երգաշար՝ գրված Կոմիտասի բանաստեղծությունների հիման վրա
երաժշտություն՝ Վահան Արծրունի

Այս համերգային նախաձեռնությունը բնութագրվում է իբրև ԱԶԳԱՅԻՆ ՆԱԽԱԳԻԾ, քանի որ դրանում առկա է ազգային պատմական նյութի և ժամանակակից երաժշտական լեզվամտածողության համադրությունը՝ XXI դարին համահունչ երաժշտական լուծումներով. Մաշտոցյան շարականը ու կոմիտասյան քնարերգությունը կամրջվելով կոմպոզիտոր, կատարող Վահան Արծրունու ստեղծագործությամբ՝ աշխարհին է ներկայացնում մեր գանձերը ուրույն կերպով և հաղորդում դրանց նոր շունչ և հնչեղություն։

Երկուշաբթի, հուլիսի 3-ին, ժամը 19:30-ին
ՀԲԸՄ Հայաստան (Մելիք-Ադամյան 2/2)

ԴԻԶԱՅՆ, ՈՃ, ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅՈՒՆ, ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԴԻԶԱՅՆԻ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

ԴԻԶԱՅՆ, ՈՃ, ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅՈՒՆ
ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԴԻԶԱՅՆԻ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Զրույց-քննարկում Միսակ Խոստիկյանի (ճարտարապետ, փիլիսոփա, արվեստի պատմության դասախոս ԵՊՀ-ում), Էդիկ Պողոսյանի (գրաֆիկական դիզայներ), Արի Հաճյանի (ճարտարապետ), Ստեփան Ազարյանի (դիզայներ, “Backbone Branding”-ի գեղարվեստական տնօրեն) և Նորա Գալֆայանի (գրաֆիկական դիզայներ) հետ։

Վարող` Վիգեն Գալստյան (արվեստաբան, համադրող)

Այս քննարկման հիմնական նպատակն է անդրադառնալ Հայաստանում ծավալվող դիզայնի պրակտիկաներին` շեշտադրելով այն կոնցեպտուալ, էսթետիկ և տնտեսական մարտահրավերները, որոնք առկա են թե՛ մասնավոր, թե՛ հանրային տիրույթներում: Քննարկման ժամանակ մեր ուշադրության կենտրոնում մասնավորապես կլինի դիզայնի հասարակական և քաղաքական նշանակությունը, ինչպես և դիզայնի կարևոր դերը` զարգացող քաղաքացիական հարաբերությունների և հավաքական ինքնության ընկալումների ձևավորման համար: Այլ կերպ ասած, կարո՞ղ է դիզայնն թելադրել թե ով ենք մենք և որտեղ ենք գնում։

Հուլիսի 1-ին, ժանը 19։00-ին
Երևանի ափերում
ՀԲԸՄ Հայաստան (Մելիք Ադամյան 2/2)

«ԱՆԱՊԱՏԻ ՏԽՈՒՐ ՄԵՂԵԴԻՆ. ԲԵՏՈՒԻՆ ՀԱՅԵՐԸ ՆՈՒՐՀԱՆ ՊԱԼԵԱՆԻ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՈՒՄ» ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ

Բոլորովին վերջերս, ՀԲԸՄ Սիրիայի շրջանակային հանձնաժողովն ու ՀԲԸՄ Հիմնադրամ (Հայաստան)-ը հրատարակեցին «Անապատի տխուր մեղեդին. Բետուին հայերը Նուրհան Պալեանի լուսանկարներում» ալբոմը: Նկարաշարը, որ պետք է լույս տեսներ Հալեպում՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով, հասկանալի պատճառներով հրատարակվեց Երևանում: Ալբոմը հրատարակության է պատրաստել Հրազդան Թոքմաճյանը, ով ի մի է բերել հալեպահայ հայտնի լուսանկարիչ Նուրհան Պալյանի նկարները, որոնք ներկայացնում են ցեղասպանությունից հետո արաբացած, բեդվինների մոտ ապաստան գտած հայերին: Կան նաև նրանց կյանքն ու կենցաղը, ինչպես նաև Տեր-Զորն ու նրա շրջակայքը ներկայացնող լուսնկարներ: Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու «Անապատի տխուր մեղեդին. Բետուին հայերը Նուրհան Պալեանի լուսանկարներում» գրքի շնորհանդեսին:

Երկուշաբթի, հունիսի 26-ին, ժամը 17:00-ին
ՀԲԸՄ Հայաստան (Մելիք-Ադամյան 2/2)
Մուտքն ազատ է:

ՔՀ ԿԱՄՈՒՐՋ ԾՐԱԳՐԻ ՄԵԿՆԱՐԿ

ՀԲԸՄ Հայաստանը սիրով հրավիրում է Ձեզ ներկա գտնվելու ՔՀ Կամուրջ ծրագրի մեկնարկի միջոցառմանը: Եվրոպական միության կողմից ֆինանսավորող ՔՀ Կամուրջ ծրագիրն իրականացնում է ՀԲԸՄ Հայաստանը` Եվրասիա համագործակցություն հիմնադրամի հետ գործընկերությամբ: Եռամյա այս ծրագրի նպատակն է զարգացնել հայաստանյան քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) կարողությունները` քաղաքացիների կարիքներին ավելի լավ արձագանքնելու համար: Ծրագրի առանձնահատուկ բաղադրիչն է սփյուռքի ներուժի և փորձառության ներգրավումը: Ծրագրի թիրախ են հանդիսանում Հայաստանում գրանցված և գործող ՔՀԿ-ները, վերջիններիս մասնագիտական զարգացմամբ հետաքրքրված տեղական համալսարանները, սփյուռքի երիտասարդ մասնագետները, ովքեր իրենց գիտելիքներով և փորձառությամբ կցանկանան նպաստել Հայաստանի զարգացմանը:

Երկուշաբթի, հունիսի 26-ին, ժամը 11:00-13:00-ը

ՀԲԸՄ Հայաստան (Մելիք-Ադամյան 2/2)
Մուտքն ազատ է:

FROM DOMIKS TO RESILIENT SOLUTIONS

FROM DOMIKS TO RESILIENT SOLUTIONS

The Tuff Armenia team from the University of Virginia, AGBU Armenia Bridge4CSOs Programme and Gyumri Project Hope are organizing a presentation and photo exhibition on the southern “domiks” district in Gyumri. The objective of Tuff Armenia is to develop low cost, energy efficient and earthquake resilient housing solutions for people living in temporary houses - “domiks” - in Gyumri. Over the last several weeks, the team has been interviewing community members of this temporary housing district, many of whom are survivors of the 1988 earthquake. We are honored to share their stories with you as we work on sustainable solutions.

Thursday, June 22, 17:00

AGBU Armenia (2/2 Melik-Adamyan str.).
Free entrance.

 
Դուք այստեղ եք՝ Home Ծրագրեր ՀԲԸՄ կենտրոններ Content

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: