Հայաստանի ֆրանսիական համալսարան http://www.agbu.am/am/project-programs-2/educational-arm/2013-07-25-08-58-45 Sun, 24 Jun 2018 20:54:48 +0400 Joomla! - Open Source Content Management hy-am ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ http://www.agbu.am/am/project-programs-2/educational-arm/2013-07-25-08-58-45/1696-ufar-15-arm http://www.agbu.am/am/project-programs-2/educational-arm/2013-07-25-08-58-45/1696-ufar-15-arm

 

Հայաստանի ֆրանսիական համալսարանի կրթական ծրագրերին աջակցելու, ինչպես նաև համալսարանի գերազանց ուսանողներին ֆինանսական օգնություն ցուցաբերելու նպատակով, Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության ու Ֆրանսիական համալսարանի միջև կնքված համաձայնագրով ՀԲԸՄ-ն ութերորդ տարին անընդմեջ համալսարանի բակալավրի 1-ից 4-րդ կուրսերի գերազանց 22 ուսանողների կրթաթոշակներ է տրամադրել` հոգալով նրանց ուսման տարեկան վարձերն ամբողջությամբ։ Կրթական ծրագրերի շրջանակներում միությունն ամեն տարի ֆինանսավորում է նաև համալսարանի լավագույն ուսանողների աշխատանքային փորձառությունը Ֆրանսիայի առաջատար կազմակերպություններում և ընկերություններում։ Ընդհանուր առմամբ ՀԲԸՄ հատկացումների շնորհիվ ավելի քան 180 ուսանողներ ստացել են կրթաթոշակներ, ինչպես նաեւ շուրջ 80 ուսանողներ մասնակցել են Ֆրանսիայում կայացած աշխատանքային փորձառության ծրագրերին: ՀԲԸՄ-ի հովանավորությամբ իրականացվել է նաև Հայաստանի ֆրանսիական համալսարանի գրադարանի կահավորումն ու վերազինումը ժամանակակից սարքավորումներով:

]]>
agbuarm@agbu.am (AGBU) Հայաստանի ֆրանսիական համալսարան Mon, 03 Aug 2015 15:25:00 +0400