«ՏԵԽՆՈՎԱՑԻՈՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ 2018»
ՀԲԸՄ Հայաստանը և «Քաղաքացիական հասարակության կամուրջ» ծրագիրը սիրով հրավիրում են «Տեխնովացիոն մարտահրավերներ Հայաստան 2018» նախամեկնարկային միջոցառմանը` բացահայտելու համագործակցության հեռանկարները` երիտասարդ աղջիկների ներգրավվածությունը ՏՀՏ ոլորտում ապահովելու համար:
Հինգշաբթի, նոյեմբեր 16, 10:30 |
ԿԻՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ
«Կին» միջազգային կինոփառատոնը արդեն 14 տարի շարունակ հայ հանդիսատեսին է ներկայացնում աշխարհի տարբեր անկյուններում ստեղծագործող կին ռեժիսորների ֆիլմերը։ 14-րդ «Կին» միջազգային կինոփառատոնը տեղի կունենա նոյեմբերի 14-18-ը՝ ներկայացնելով կին ստեղծագործողների շուրջ 60 ֆիլմ 20 երկրներից։
Կինոփառատոնի բացումը տեղի կունենա՝ Երեքշաբթի, նոյեմբեր 14, 19:00 Հետագա ցուցադրությունների և միջոցառումների մասին տեղեկանալու համար հետևեք փառատոնի ֆեյսբուքյան էջին։ Ցուցադրությունների մուտքն ազատ է։ |
ՀԲԸՄ ԵՐԵՎԱՆԻ ԱՄԱՌԱՅԻՆ ՓՈՐՁԱՌՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ՀԻԱՆԱԼԻ ՓՈՐՁԱՌՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՋԱՐԿԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԱՏԱՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԵՎ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ
2017թ. ամառը երկար սպասված էր Սիրիայում, Թուրքիայում, Միացյալ Թագավորությունում և Միացյալ Նահանգներում ապրող 28 ուսանողների համար, ովքեր միացել էին ՀԲԸՄ Երևանի ամառային փորձառության ծրագրին (YSIP)՝ բովանդակալից վեց շաբաթ անցկացնելով հայրենիքում՝ ձեռք բերելով գործնական մասնագիտական փորձ և բացահայտելով Հայաստանը: Այս տարի ևս, YSIP-ը շարունակեց ուսանողներին ամենաբարձրակարգ տեղավորումներ... |
ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԴԱՍԱԿԱՆ ԿԻՆՈ
* 2-րդ եթերաշրջան* Հայկական Ալիանս Ֆրանսեզ- ՀԲԸՄ Երևան - AFG Film Club - Institut Français Le salaire de la peur Le salaire de la peur-ը կինոյի պատմության այն եզակի ֆիլմերից է, որը նույն տարում ստացել է Կաննի կինոփառատոնի Ոսկե Արմավենի և Բեռլինի փառատոնի Ոսկե Արջ մրցանակները: Ֆիլմերը կցուցադրվեն օրիգինալ լեզվով` անգլերեն ենթագրերով: Մուտքն ազատ է: Հինգշաբթի, նոյեմբեր 2, 19:00 |
«ՌԵԱՆԻՄԱՆԻԱ» ԵՐԵՎԱՆԻ 9-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՆԻՄԱՑԻՈՆ ՖԻԼՄԵՐԻ ԵՎ ՊԱՏԿԵՐԱՊԱՏՄԱՆ ԱՐՎԵՍՏԻ ՓԱՌԱՏՈՆ
Սիրով հրավիրում ենք Ձեզ ներկա գտնվելու «ՌեԱնիմանիա» Երևանի 9-րդ միջազգային անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի փառատոնի շրջանակներում ՀԲԸՄ Հայաստանում կայանալիք միջոցառումներին: Կիրակի, հոկտեմբեր 29 Երկուշաբթի, հոկտեմբեր 30 Երեքշաբթի, հոկտեմբեր 31 Չորեքշաբթի, նոյեմբեր 1 ՀԲԸՄ Հայաստան (2/2 Մելիք-Ադամյան փ.) |