ԲԱՑԱՀԱՅՏԵՆՔ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ԲԱՆԱՁԵՎԸ ՊԱՏՐԻԿ ԴԵՐՀԱՄԻ ՀԵՏ

ՀԲԸՄ Հայաստանը «Այբ» կրթական հիմնադրամի և Skill-ի հետ համատեղ հրավիրում է մասնակցելու Միացյալ Թագավորությունում ամենամրցունակ Ուեսթմինսթերյան դպրոցի տնօրեն Պատրիկ Դերհամի հետ հանդիպում-քննարկմանը «Ինչն է առավոտյան ինձ ստիպում անկողնուց վեր կենալ» թեմայով:

Միջոցառման լեզուն՝ անգլերեն:

Ուրբաթ, ապրիլի 6-ին, 18:30-ին
ՀԲԸՄ Հայաստանի դահլիճ (Մելիք-Ադամյան 2/2)

ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԴԱՍԱԿԱՆ ԿԻՆՈ «ՄԱՐԴԸ ՌԻՈՅԻՑ»

Հայաստանում ֆրանկոֆոնիայի տարվա շրջանակներում, ՀԲԸՄ Հայաստանը, Հայկական Ալիանս Ֆրանսեզի, Institut français-ի և AFG Film Club-ի հետ համատեղ, շարունակում է Ֆրանսիական Դասական Ֆիլմերի ցուցաշարը:

ՄԱՐԴԸ ՌԻՈՅԻՑ (Ֆրանսիա, 1964թ., 112 րոպե)
Ռեժիսոր՝ Ֆիլիպ դե Բրոկա
Դերերում՝ Ժան Պոլ Բելմոնդո, Ֆրանսուազ Դորլեակ, Ժան Սեղվե

Ֆիլմը կցուցադրվի օրիգինալ լեզվով և անգլերեն ենթագրերով:

Հինգշաբթի, ապրիլի 5-ին, ժ. 19:00
ՀԲԸՄ Հայաստան (Մելիք-Ադամյան 2/2)

Մուտքն ազատ է:

ԳԵՂԵՑԻԿ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ԵՐԵԿՈ՝ ՆՎԻՐՎԱԾ ԼԻԼԻԹ ՊԻՊՈՅԱՆԻՆ ԵՎ ԻՐ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԱՐՎԵՍՏԻՆ

Music of Armenia-ի նախաձեռնած «Կանանց երաժշտական միամսյակի» շրջանակներում սիրով հրավիրում ենք Ձեզ Լիլիթ Պիպոյանին և իր ստեղծագործական արվեստին նվիրված գեղեցիկ երաժշտության երեկոյի:

Լիլիթ Պիպոյանը բոլորիս քաջ ծանոթ է իր յուրահատուկ հեղինակային մշակույթով։ Պիպոյանի ստեղծագործությունները հիմնված են հայ պոեզիայի և ժողովրդական բանահյուսության վրա։ 

Հինգշաբթի՝ մարտի 29-ին, ժամը՝ 19:00
ՀԲԸՄ Հայաստանի դահիճ (Մելիք-Ադամյան 2/2)

Մուտքը միայն գրանցումով՝ այստեղ:

ԳԱՐԵԳԻՆ ԵՂՈՅԱՆԻ «ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱՌԱՆՁՆԱՏՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ» ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ

Հայկական բարեգործական ընդհանուր միությունը սիրով ներկայացնում է ARCHoop ճարտարապետական գրասենյակի հիմնադիր և գլխավոր ճարտարապետ Գարեգին Եղոյանի «Ժամանակակից առանձնատներ Հայաստանում» գրքի շնորհանդեսը, որը կուղղեկցվի նաև Գարեգինի գործերի ցուցահանդեսով:

Սիրով հրավիրում ենք Ձեզ Գարեգին Եղոյանի հետ հանդիպմանը, որին կհաջորդի գրքի ստորագրման և ցուցահանդեսի բացման արարողությունը: «Ժամանակակից առանձնատներ Հայաստանում» գիրքը հնարավոր կլինի ձեռք բերել միջոցառման ընթացքում: Կմատուցվի զովացուցիչ ըմպելիք և գինի:

Երեքշաբթի՝ մարտի 27-ին, ժամը 18:30:
ՀԲԸՄ Հայաստանի ցուցասրահում (Մելիք-Ադամյան 2/2)

Ցուցահանդեսը կգործի մինչև ապրիլի 1-ը:

ԿԱՆԱԴԱՑԻ ԴԱՇՆԱԿԱՀԱՐ ԴԵՅՎԻԴ ԲՐԵՅԴԻ ՀԱՄԵՐԳԸ

ՀԲԸՄ Հայաստանը և Հայաստանում Կանադայի հյուպատոսությունը սիրով հրավիրում են կանադացի դաշնակահար Դեյվիդ Բրեյդի համերգին:

Բրեյդի երաժշտությունը բնութագրվում է որպես դասականի, ջազի և իմպրովիզացիայի միաձուլում:

Մասնակցությամբ՝
Սոնա Սոխիկյանի (ջութակ)
Կարինե Առաքելյանի (ջութակ)
Հայկազ Կարապետյանի (վիոլա)
Դավիթ Փիչիկյանի (թավջութակ)

Երկուշաբթի, մարտի 19-ին, ժ. 19:30
ՀԲԸՄ Հայաստանի դահլիճ (Մելիք-Ադամյան 2/2)

Տեղերը սահմանափակ են:
Մասնակցության համար խնդրում ենք գրանցվել այստեղ:

 
Դուք այստեղ եք՝ Home Ծրագրեր Կրթություն Հայաստանի շախմատի ֆեդերացիա Content

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: