«ԱԿՆԹԱՐԹ» ՖՈՏՈՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ

ՀԲԸՄ Ցուցասրահում տեղի կունենա «Ակնթարթ» ֆոտոցուցահանդեսի բացման արարողությունը` նվիրված «ՖՈՏՈԼՈՒՐ» լրատվական գործակալության գործունեության 15-ամյակին:

Ցուցահանդեսը` լուսանկարների յուրահատուկ հավաքածու է, որտեղ տեղ են գտել վերջին 15 տարիների ընթացքում տեղի ունեցած ամենանշանակալից` մշակութային, քաղաքական, սպորտային և մի շարք այլ իրադարձություններ, որոնց ամենակարևոր ակնթարթները չեն վրիպել «ՖՈՏՈԼՈՒՐԻ» լուսանկարիչների աչքից:

Ուրբաթ, դեկտեմբեր 1, 19:00
ՀԲԸՄ Հայաստանի Ցուցասրահ (2/2 Մելիք-Ադամյան փ.)

«ՄԱՇՏՈՑ-ԿՈՄԻՏԱՍ». ՇՆՈՐՀԱՆԴԵՍԻՑ՝ ՆԱԽԱԳԾԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ

Սիրով հրավիրում ենք Ձեզ ներկա գտնվելու Վահան Արծրունու «ՄԱՇՏՈՑ-ԿՈՄԻՏԱՍ». ՇՆՈՐՀԱՆԴԵՍԻՑ՝ ՆԱԽԱԳԾԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ հանդիպում-բրիֆինգին՝ մասնակցությամբ նախագծի հեղինակ կոմպոզիտոր և կատարող Վահան Արծրունու և ստեղծագործական, կազմակերպչական թիմերի ներկայացուցիչների հետ, որոնք կներկայացնեն մանրամասներ նախագծի իրականացման, գրական-երաժշտական լուծունմերի, գաղափարի, պատմական հիմքերի և կատարողական կազմի մասին:

Հյուրերը սիրով կպատասխանեն նաև ներկաների հարցերին:

Մուտքն ազատ է:

Հինգշաբթի, նոյեմբեր 30, 15:00
ՀԲԸՄ Հայաստանի դահլիճ (2/2 Մելիք-Ադամյան փ.)

ՋԱԶ ԵՐԵԿՈ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՋԱԶ-ՆՎԱԳԱԽՈՒՄԲ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՋԱԶ-ՆՎԱԳԱԽՈՒՄԲ
գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ Արմեն Հյուսնունց

ՀԲԸՄ Հայաստանը կհյուրընկալի ջազ երեկո՝ առաջին անգամ Հայաստանի պետական ջազ նվագախմբի և Արմեն Հյուսնունցի մասնակցությամբ:

Սիրով սպասում ենք բոլոր գրանցված հյուրերին:

Չորեքշաբթի, նոյեմբերի 29-ին, ժամը 19:30
ՀԲԸՄ Հայաստանի դահլիճ (Մելիք-Ադամյան 2/2)

«ՏԵԽՆՈՎԱՑԻՈՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ 2018»

ՀԲԸՄ Հայաստանը և «Քաղաքացիական հասարակության կամուրջ» ծրագիրը սիրով հրավիրում են «Տեխնովացիոն մարտահրավերներ Հայաստան 2018» նախամեկնարկային միջոցառմանը` բացահայտելու համագործակցության հեռանկարները` երիտասարդ աղջիկների ներգրավվածությունը ՏՀՏ ոլորտում ապահովելու համար:

Հինգշաբթի, նոյեմբեր 16, 10:30
ՀԲԸՄ Հայաստան (2/2 Մելիք-Ադամյան փ.)

ԿԻՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ

«Կին» միջազգային կինոփառատոնը արդեն 14 տարի շարունակ հայ հանդիսատեսին է ներկայացնում աշխարհի տարբեր անկյուններում ստեղծագործող կին ռեժիսորների ֆիլմերը։ 14-րդ «Կին» միջազգային կինոփառատոնը տեղի կունենա նոյեմբերի 14-18-ը՝ ներկայացնելով կին ստեղծագործողների շուրջ 60 ֆիլմ 20 երկրներից։

Կինոփառատոնի բացումը տեղի կունենա՝

Երեքշաբթի, նոյեմբեր 14, 19:00
ՀԲԸՄ Հայաստան (2/2 Մելիք-Ադամյան փ.)

Հետագա ցուցադրությունների և միջոցառումների մասին տեղեկանալու համար հետևեք փառատոնի ֆեյսբուքյան էջին։

Ցուցադրությունների մուտքն ազատ է։

 
Դուք այստեղ եք՝ Home Ծրագրեր Մշակույթ «Օտար, ամայի ճամփեքի վրա» Content

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: