ՀԲԸՄ «ԲԱՑԱՀԱՅՏԻ՛Ր ՀԱՅԱՍՏԱՆԸ» 2018

 

Խորը կապ ստեղծելով hայրենիքի հետ՝ ՀԲԸՄ «Բացահայտի՛ր Հայաստանը» ծրագրի մասնակիցներն  երեքշաբաթյա հիանալի ամառային ճամփորդության են մասնակցում՝ հագեցած տեսարժան վայրեր այցելություններով, կամավոր աշխատանքով և մշակութային միջոցառումներով: 15-18 տարեկան սփյուռքահայ երիտասարդները ծանոթանում են Հայաստանի հետ և տուն են վերադառնում՝ լի հայկական ժառանգության և համայքների հանդեպ ավելի մեծ հարգանքով և պատասխանատվությամբ: Ծրագրի մասին ավելին՝ այստեղ:

ՀԲԸՄ «ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ»

 

ՀԲԸՄ «Երաժշտական Հայաստան» ծրագիրը յուրաքանչյուր տարվա հուլիս ամսին մասնակիցներին առաջարկում է երեքշաբաթյա հագեցած մասնագիտական երաժշտական փորձառություն, որի շնորհիվ երաժիշտներն ու երաժշտասերները աշխարհի տարբեր ծայրերից հնարավորություն են ստանում հարստացնել իրենց երաժշտական գիտելիքները և կատարողական ունակությունները՝ ոլորտի լավագույն մասնագետների մատուցմամբ:
Ծրագրի մասին ավելին` այստեղ:

ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅԱՆ ՀԵՏՔԵՐՈՎ | ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ՓԱԿՈՒՄ

Պարգևեք Ձեզ սուրճի ընդմիջում ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅԱՆ ՀԵՏՔԵՐՈՎ (Carnet de Voyage) անհատական ցուցահանդեսի հեղինակ Անիռամսկիի հետ:

Երեքշաբթի, մարտի 13-ին, ժամը՝ 15:30-17:00
ՀԲԸՄ Հայաստանի նախասրահ (Մելիք-Ադամյան 2/2)

Մուտքն ազատ է:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ԿՄԵԿՆԱՐԿԻ ՔՀԿ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

ՀԲԸՄ ՔՀ Կամուրջ ծրագիրը սիրով հրավիրում է Ձեզ ներկա գտնվելու ՀԲԸՄ Հայաստանի և Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) միջև համաձայնագրի ստորագրման արարողությանը, որով Հայաստանում առաջին անգամ կմեկնարկի ոչ առևտրային կազմակերպությունների կառավարման մասնագետների պատրաստման ծրագիր:

Հայաստանում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) աշխատակիցների և հանրային ոլորտում մասնագիտական կրթություն ստանալ ցանկացողների համար նախատեսված դասընթացների կազմակերպումը Եվրամիության կողմից ֆինանսավորվող ՀԲԸՄ ՔՀ Կամուրջ ծրագրի կարևոր բաղադրիչներից է:

Երեքշաբթի, մարտի 13-ին, ժամը՝ 11:00
ՀԲԸՄ Հայաստանի դահլիճ (Մելիք-Ադամյան 2/2)

Մուտքն ազատ է, տեղերը՝ սահմանափակ:

«ՆՌԱՆ ԳՈՒՅՆԸ»

Ֆիլմը կներկայացնի Դանիել Բըրդը Միացյալ Թագավորությունից, ով ներգրավված է եղել «ՆՌԱՆ ԳՈՒՅՆԸ» ֆիլմի վերականգնման աշխատանքներում:

Ֆիլմը վերականգնվել է «Մարտին Սկորսեզե հիմնադրամ»-ի կողմից և թողարկվել Blu Ray տարբերակով ս/թ. փետրվար ամսին Անգլիայում: Երկրորդ Blu Ray տարբերակը կթողարկի հանրահայտ Criterion Collection-ը առաջիկա ապրիլին:

Ֆիլմը կցուցադրվի հայերեն տարբերակով և անգլերեն ենթագրերով:
Տևողությունը՝ 79 րոպե:

Չորեքշաբթի, մարտի 7-ին, ժամը՝ 19:00
ՀԲԸՄ Հայաստանի դահլիճ (Մելիք-Ադամյան 2/2)

Մուտքն ազատ է, տեղերը՝ սահմանափակ:

 
Դուք այստեղ եք՝ Home Ծրագրեր Մշակույթ «Օտար, ամայի ճամփեքի վրա» Content

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: