«ՌԵԱՆԻՄԱՆԻԱ» ԵՐԵՎԱՆԻ 9-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՆԻՄԱՑԻՈՆ ՖԻԼՄԵՐԻ ԵՎ ՊԱՏԿԵՐԱՊԱՏՄԱՆ ԱՐՎԵՍՏԻ ՓԱՌԱՏՈՆ

Սիրով հրավիրում ենք Ձեզ ներկա գտնվելու «ՌեԱնիմանիա» Երևանի 9-րդ միջազգային անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի փառատոնի շրջանակներում ՀԲԸՄ Հայաստանում կայանալիք միջոցառումներին:

Կիրակի, հոկտեմբեր 29
19:00 «Վան Գոգի կրքերը» ֆիլմի ստեղծումը
Հարցուպատասխան ֆիլմի պրոդյուսեր, օսկարակիր Շոն Բոբիթի հետ

Երկուշաբթի, հոկտեմբեր 30
17:00 Կարճամետրաժ ֆիլմերի ծրագիր 1
19:30 «Կոկոլորս» ֆիլմի ցուցադրություն
Կոկոլորս
Ճապոնիա, 2017, 45 րոպե
Ռեժիսոր՝ Տոշիհիսա Յոկոշիմա

Երեքշաբթի, հոկտեմբեր 31
17:00 Կարճամետրաժ ֆիլմերի ծրագիր 2
19:30 «Հրաժարվել դրախտից» ֆիլմի ցուցադրություն
Հրաժարվել դրախտից
Իրան, 2017, 76 րոպե
Ռեժիսոր՝ Ալի Նուրի Օսքուեի

Չորեքշաբթի, նոյեմբեր 1
17:00 Կարճամետրաժ ֆիլմերի ծրագիր 4
19:30 Ֆրանսիական ծրագիր (2017թ. Լավագույն անիմացիոն կարճամետրաժներ)

ՀԲԸՄ Հայաստան (2/2 Մելիք-Ադամյան փ.)

ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՕՊԵՐԱ

Բարեգործական համերգ՝ կառուցելու խաղասրահ-ապաստան Կոթիի դպրոցում

Բարեգործական համերգ՝ կառուցելու խաղասրահ-ապաստան Կոթիի դպրոցում ՀԲԸՄ-ի ՔՀ Կամուրջ ծրագիրը, Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի Երիտասարդ արվեստագետների օպերային ծրագրի երգիչները Գեղարվեստական ղեկավար Լևոն Ջավադյանի և վոկալի մասնագետ Լյուբա Թադևոսյանի հետ սիրով հրավիրում են ներկա գտնվելու բարեգործական համերգի, որից ստացված ողջ հասույթով խաղասրահ կկառուցվի Կոթի սահմանամերձ գյուղի դպրոցի սաների համար:

ՀԲԸՄ-ի կողմից իրականացվող ՔՀ Կամուրջ ծրագիրը, որը ֆինանսավորվում է Եվրոմիության կողմից, հնարավորություն է ընձեռում անհատներին հասարակական ոլորտում սոցիալական կարևոր խնդիրների լուծման Բարի կամքի դեսպաններ և չեմպիոններ դառնալ։ Լյուբա Թադևոսյանը ՔՀ Կամուրջ ծրագրի հաջորդ չեմպիոնն է, ով մեծ ոգևորությամբ ստանձնել է Տավուշի սահմանամերձ գյուղերի երեխաների համար ապահով խաղահրապարակներ կառուցելու համար կազմակերպվող համերգի նախաձեռնությունը։

Երեկոյի հատուկ հյուրերն են Մխիթար Սեբաստացի Կրթահամալիրի աշակերտները և «Աստղիկներ» վոկալ ստուդիայի երգչախումբը։

Համերգին ներկա գտբվելու համար գրանցվե՛ք այստեղ:

*Առաջարկվող նվիրաբերության չափը՝ 3000 դրամ։

Հինգշաբթի, հոկտեմբեր 26, 18:30
ՀԲԸՄ Հայաստան (2/2 Մելիք-Ադամյան փ.)

«ՎԵՐՋԻՆ ԵՐԱԶԱՆՔ ԿԱՄ GAME OVER»

Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը (ՀԲԸՄ) սիրով հրավիրում է Ձեզ «Դարձ ի շրջանս յուր» կինո եռերգության 3-րդ մասի՝ «Վերջին երազանք կամ Game Over» ֆիլմի ցուցադրությանը: Երեկոյի հատուկ հյուրերն են ֆիլմի հեղինակները՝

Տիգրան Պասկևիչյան - Նախագծի ղեկավար եւ սցենարի հեղինակ
Արա Շիրինյան - ռեժիսոր
Սաթենիկ Ֆարամազյան - պրոդյուսեր

Ֆիլմը կցուցադրվի հայերեն լեզվով` անգլերեն ենթագրերով:

Հոկտեմբերի 17, 19:00
ՀԲԸՄ Հայաստան (2/2 Մելիք-Ադամյան փ.)

Մուտքն ազատ է, տեղերը՝ սահմանափակ:
Մասնակցության համար խնդրում ենք գրանցվել այստեղ:

ԱՐԳԵՆՏԻՆԱԿԱՆ ՏԱՆԳՈՅԻ ՇԱԲԱԹ

Հոկտեմբերի 9-14-ը Հայաստանում Արգենտինայի դեսպանությունը ՀԲԸՄ Հայաստանի և «Կոնվերս Բանկի» հետ համատեղ, հրավիրում է բոլորին մասնակցելու Երևանում «Արգենտինական տանգոյի շաբաթին», որը կազմակերպվում է Հայաստանի եւ Արգենտինայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում:

«Արգենտինական տանգո. երաժշտություն եւ ոգի» խորագրով ֆիլմերի ցուցադրություն, որը ներառում է`

«Զգալով Պիացցոլային» - հոկտեմբեր 9, 19:00
«Վերջին ծափողջյուն» - հոկտեմբեր 10, 19:00
«Վերջին բանդոնեոնահարը» - հոկտեմբեր 11, 19:00

ՀԲԸՄ Հայաստան (2/2 Մելիք-Ադամյան փ.)

Մուտքն ազատ է:

ԳՐՔԱԲԱՑՎԵԼ Է ՍԻՐՈՎ

Մարալի հետ քիչ-քիչ տեղափոխվում ենք թումանյանական հրաշքների աշխարհ: Պատերին հայկական հեքիաթների հերոսներն են, շուրջբոլորը հայկական լեռնաշխարհի գունազարդ բնությունը: «Այնպիսի տպավորություն է, որ ժամանակի մեքենա ենք ստեղծել ու տեղափոխվում ենք մանկություն», - ասում է Մարալ Շահվերդյանը՝ ՀԲԸՄ Երիտասարդ արհեստավարժների (ԵԱ) երևանյան խմբի անդամներից մեկը, ով իր խմբակիցների հետ միասին Աշոտ Նավասարդյանի անվան 196-րդ դպրոցի աշակերտների համար ստեղծեցին հեքիաթից...

Ավելին՝ ԳՐՔԱԲԱՑՎԵԼ Է ՍԻՐՈՎ

 
Դուք այստեղ եք՝ Home Ծրագրեր Մշակույթ «Օտար, ամայի ճամփեքի վրա» Content

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: