ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՆՔ ԵՎՐՈՊԱՆ ԱՐՑԱԽՈՒՄ

 

 

 

Հուլիսի 14-ին ՀԲԸՄ Հայաստանը կազմակերպեց մամուլի ասուլիս և հանրային քննարկում՝ ներկայացնելու ՀԲԸՄ Եվրոպայի ստորագրահավաք-արշավը՝ կոչ անելով Եվրամիությանը և Եվրոպական մարդասիրական կազմակերպություններին ներգրավվել Արցախի (Լեռնային Ղարաբաղի) ժողովրդի կյանքում:

Բանախոսներ Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը, ՀԲԸՄ Հայաստանի ղեկավար Դալար Կազանջյանը, ՀԲԸՄ Եվրոպայի տնօրեն Նիկոլա Դավիթյանը (ուղիղ միացմամբ Բրյուսելից), Բելգիայի Հայկական կազմակերպությունների ֆեդերացիայի ընդհանուր համակարգող Շահնուր Մինասյանը ներկայացրեցին արշավի նպատակները՝ մանրամասնելով, թե ինչպես համապասխան կառույցներն ու հանրությունը կարող են նպաստել դրանց իրականացմանը:

Նյութն ամբողջությամբ ընթերցելու համար, այցելե՛ք այստեղ:

ԱՇԽԱՏԱՐԱՆ ՌՈՋԵՐ ԿՈՍԱՆԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Աշխատարան կինոքննադատների համար

Արգենտինացի կինոքննադատ ՌՈՋԵՐ ԿՈՍԱՆ աշխատարան կվարի «Հատուկ հայացք. մասնագիտության հնարավոր ուրվագծերը՝ քննադատություն, կենսագրություն և գեղագիտություն» թեմայով:

Աշխատարանին մասնակցելու համար խնդրում ենք գրանցվել այստեղ:

Աշխատարանը կանցկացվի անգլերեն լեզվով՝ համաժամանակյա հայերեն թարգմանությամբ:

Շաբաթ, հուլիսի 15-ին՝ ժամը 15:00-ին 
ՀԲԸՄ Հայաստան (Մելիք - Ադամյան 2/2)

Մուտքը՝ գրանցումով:

ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՍ ԹՈՄ ՄՔՍՈՐԼԻԻ ՀԵՏ

ԹՈՄ ՄՔՍՈՐԼԻ (Կինոքննադատ, Կանադա)
Թեմա՝ «Ժամանակակից կանադական կինո»

Օտտավայի Կանադական կինոյի ինստիտուտի գործադիր տնօրենն է: Դասավանդում է Քարլթոնի համալսարանի կինոյի բաժնում և CBC ռադիո 1-ի «Օտտավայի առավոտ» ծրագրի ամենշաբաթյա կինոքննադատն է: Բազմաթիվ հրապարակումներ ունի կանադական և միջազգային կինոյի վերաբերյալ, հեղինակել է «Ատոմ Էգոյանի «Ապահովագրական գործակալը»՝ գրքի մեծության մի ուսումնասիրություն ֆիլմի (1991) մասին:

Ուրբաթ, հուլիսի 14, 2017, ժամը 15:00
ՀԲԸՄ Հայաստան (2/2 Մելիք-Ադամյան փ.)

Մուտքն ազատ է:

ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՍ ՍԻՌՈ ԳԵՌԱՅԻ ՀԵՏ

ՍԻՌՈ ԳԵՌԱ (Ռեժիսոր, Կոլումբիա)

Ծնվել է 1981-ին Սեսարում (Կոլումբիա): Ավարտել է Կոլումբիայի ազգային համալսարանի կինոյի և հեռուստատեսության բաժինը: 21 տարեկանում չորս մրցանակակիր կարճամետրաժ ֆիլմ ստեղծելուց հետո սեփական սցենարով նկարահանել է «Թափառող ստվերներ» իր առաջին լիամետրաժ ֆիլմը, որն արժանացել է Սան Սեբաստիանի, Թուլուզի, Մար դել Պլատայի, Տրիեստի, Հավանայի, Կիոտոյի, Կարթախենայի, Սանտյագոյի և Վարշավայի ՄԿՓ-երի մրցանակին, ներկայացվել ավելի քան 60 կինոփառատոնում (Թրայբեքա, Լոկառնո, Սեուլ, Պեզարո, Սիեթլ, Համբուրգ, Կալկաթա, Ռիո դե Ժանեյրո, Ստամբուլ, Գվադալախարա և այլն):

Գեռայի երկրորդ ֆիլմը՝ «Քամու ճամփորդությունները», 2009-ին ընդգրկվել է Կաննի ՄԿՓ-ի «Հատուկ հայացք» ծրագրի պաշտոնական մրցույթում: Ֆիլմն էկրան է բարձրացել 17 երկրում և ցուցադրվել 90 ԿՓ-ում, ընդ որում՝ Թորոնթոյում, Ռոտերդամում, Սան Սեբաստիանում, Հոնկոնգում, Երուսաղեմում ու Լոնդոնում, մրցանակների արժանացել Կաննում, Սանտա Բարբարայում, Մալագայում, Սանտյագոյում, Բոգոտայում և Կարթախենայում:

Հինգշաբթի, հուլիսի 13, 2017, ժամը 15:00
ՀԲԸՄ Հայաստան (2/2 Մելիք-Ադամյան փ.)

Մուտքն ազատ է:

ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՍ ՌՈՒԻ ՆՈՒԳԵՅՐԱՅԻ ՀԵՏ

ՌՈՒԻ ՆՈՒԳԵՅՐԱ (Գրող / Կինոպատմաբան, Ֆրանսիա)

Ռուի Նուգեյրան հեղինակել է «Ֆրանսիացի ռեժիսոր Ժան-Պիեռ Մելվիլ» գիրքը և խոսելու է անվանի կինոգործչի մասին:

Ժան-Պիեռ Մելվիլ (1917- 1973) Թեև Ժան-Պիեռ Մելվիլին գլխավորապես հիշում են 1960-ական թթ. նկարահանած լարված և լակոնիկ գանգստերյան ֆիլմերով, կարիերայի սկզբում վերջինիս ֆիլմագրությունն ավելի բազմազան էր և ներառում էր պատերազմական դրամաներ, հոգեսեքսուալ կերպարների պատկերում, ինչպես նաև համագործակցություն Ժան Կոկտոյի հետ:

Ժան-Պիեռ Գրումբաղը (ռեժիսորն իր անունը փոխել է Մելվիլ՝ հարգանքի տուրք մատուցելով Մոբի Դիկի հեղինակին) մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին՝ նախ ֆրանսիական, ապա Դիմադրության բանակի կազմում և հենց այս փորձն է շատ հաճախ ոգեշնչել վերջինիս ֆիլմեր նկարահանելիս:

Չորեքշաբթի, հուլիսի 12, 2017, ժամը 15:00-ին
ՀԲԸՄ Հայաստան (2/2 Մելիք-Ադամյան փ.)

Մուտքն ազատ է:

 
Դուք այստեղ եք՝ Home Ծրագրեր Մշակույթ Գյումրիի արվեստների ակադեմիա Content

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: