ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՍ ԿԻՆՈԳՈՐԾԻՉՆԵՐԻ ՀԱՄԱՐ՝ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԹԵՐՐԻ ՋՈՐՋԻ ԵՎ ԷՐԻԿ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԻ

Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը (ՀԲԸՄ) և Creative Armenia-ն ներկայացնում են Օսկարակիր կինոռեժիսոր, The Promise և Hotel Rwanda ֆիլմերի ռեժիսոր Թերրի Ջորջի վարպետության դասը: Հանդիպման հատուկ հյուրն է The Promise և Intent to Destroy ֆիլմերի պրոդյուսեր Էրիկ Իսրայելյանը:

Հանդիպումը կվարի Creative Armenia-ի հիմնադիր տնօրեն և «1915» ֆիլմի սցենարի համահեղինակ և ռեժիսոր Կարին Հովհաննիսյանը:

Թերրի Ջորջը և Էրիկ Իսրայելյանը Հայաստանում են լինելու ՀԲԸՄ-ի հրավերով և սիրով համաձայնվեցին հանդիպել մեր կինոգործիչների հետ և կիսվել իրենց գիտելիքներով ու փորձառությամբ:

Սիրով հրավիրում ենք Ձեզ ներկա գտնվելու այս բացառիկ հանդիպմանը:

Տեղերը սահմանափակ են: Մասնակցության համար խնդրում ենք գրանցվել այստեղ:

Շաբաթ, սեպտեմբերի 23,15:30
ՀԲԸՄ Հայաստան (Մելիք-Ադամյան 2/2)

«ՄԵՐ ԽՈՍՏՈՒՄԸ» ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՊՐԵՄԻԵՐԱՆ

ՀԲԸՄ Հայաստանը կազմակերպում է «Մեր խոստումը» երաժշտական ներկայացման պրեմիերան` ոգեշնչված «Խոստումը» ֆիլմից:

Կենդանի համերգը տեղի կունենա սեպտեմբերի 22-ին, ժ-ը 20:00-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերային և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:

Երեկոյի պատվավոր հյուրերն են «Խոստումը» ֆիլմի օսկարակիր ռեժիսոր Թերրի Ջորջը և պրոդյուսեր Էրիկ Իսրայելյանը:

Մուտքը միայն հրավիրատոմսերով:

ՀԱՄԵՐԳ. «ԴՈՒ ԻՆՉ ԵՍ ԱՆՈՒՄ ԱՐՑԱԽԻ ՀԱՄԱՐ»

«Դու ինչ ես անում Արցախի համար» արշավի շրջանակներում բազմաթիվ ծրագրեր և միջոցառումներ են կյանքի կոչվել:

ՀՀ Սփյուռքի նախարարության և ՀԲԸՄ Արգենտինայի նախաձեռնությամբ կազմակերպվել է 10 համերգներով շրջագայություն, որի եզրափակիչ համերգը կկայանա Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում:

Համերգների հասույթով ձեռք բերված երաժշտական գործիքները կնվիրաբերվեն Արցախի երաժշտական դպրոցներին:

Ուրբաթ, սեպտեմբերի 22, 18:00
Պարոնյանի անվ. երաժշտական կոմեդիայի պետ. թատրոն
(Վ. Սարգսյան 7)

AGBU ARMENIA AND ARTBEEP TO HOLD “THREE COLOURS” ART EXHIBITION (2)

ՀԲԸՄ Հայաստանը և Artbeep-ը սիրով հրավիրում են Ձեզ ներկա գտնվելու «Երեք գույն» ցուցահանդեսի պաշտոնական բացման արարողությանը, որը կներկայացնի տարբեր սերունդների և ոճերի ներկայացուցիչ նկարիչների, որոնց գործերը միավորված են եռագույնի երանգներով։

Գույնը Հայական արվեստի հիմնական բնորոշ գծերից է, սկսված միջնադարից։ Պայծառ երանգները՝ որդան կարմիրը, լազուրե կապույտը, վառ նարնջագույնն ու դեղինը միշտ եղել են հայ նկարիչների կտավների անբաժան մասը, որոնք անգամ դարձան ազգային դրոշի շերտերը։

«Երեք գույն» ցուցահանդեսը տոնում է այս լուսավոր ավանդույթները:

սեպտեմբեր 20, 19:00
ՀԲԸՄ Հայաստանի դահլիճ, 2-րդ հարկ (2/2 Մելիք-Ադամյան փ.)

«ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ». ՎԵՐԱԴԱՐՁ ԱԿՈՒՆՔՆԵՐ ՈՒ ԹՌԻՉՔ ԴԵՊԻ ԵՐԱԶԱՆՔ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

- Հապա տեսնեմ, այ այսպես ավելի լավ է:
Կուլիսային լարվածությունը ցրում են Նարինեն ու Անին: ՀԲԸՄ դահլիճի ետնաբեմում ամենից ակտիվն ու զվարթն են: Մեկին ոգևորում են, մյուսին խորհուրդներ տալիս, մեկ այլ մասնակցի էլ բեմական հագուստն են օգնում կարգի բերել. - «Այ հիմա աղվոր է»:
Ավարտական ու հաշվետու համերգ է: Նրանք 17-ն են ժամանած 7 երկրներից...

Ավելին՝ «ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ». ՎԵՐԱԴԱՐՁ ԱԿՈՒՆՔՆԵՐ ՈՒ ԹՌԻՉՔ ԴԵՊԻ ԵՐԱԶԱՆՔ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

 
Դուք այստեղ եք՝ Home Ծրագրեր Մշակույթ Գյումրիի արվեստների ակադեմիա Content

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: