ԳՅՈՒՄՐԻԻ ԱՐՎԵՍՏՆԵՐԻ ԱԿԱԴԵՄԻԱ

 

Երկրաշարժից անմիջապես հետո Շիրակի մարզում ՀԲԸՄ-ի իրականացրած մարդասիրական ու շինարարական բազմաթիվ ծրագրերի մեջ կարևոր նախաձեռնություն էր 1997-ին Գյումրիի արվեստների ակադեմիայի շենքի կառուցումը։ Ակադեմիայի շենքում են տեղակայված Երևանի պետական կոնսերվատորիայի, կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի և գեղարվեստի ակադեմիայի Գյումրու մասնաճյուղերը։ Տարիներ շարունակ ՀԲԸՄ-ն կրթաթոշակներ է տրամադրել ակադեմիայի տաղանդավոր և կարիքավոր ուսանողներին` առ այսօր շարունակելով իր աջակցությունը Գյումրիի արվեստների ակադեմիային։ Միությունը Գյումրիի արվեստների ակադեմիայի կազմակերպած «Վերածնունդ» երաժիշտ-կատարողների միջազգային ամենամյա մրցույթ-փառատոնի հովանավորներից է։ Արդեն վեց տարի շարունակ Հայաստանի մշակութային մայրաքաղաք Գյումրին վերածվում է համաշխարհային մշակութային կենտրոնի: Փառատոնին մասնակցում են երիտասարդ տաղանդավոր երաժիշտ-կատարողներ ու արվեստագետներ աշխարհի բոլոր կողմերից: