Ծրագրեր

ԱՌՆԻ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ. «ՀԲԸՄ «ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ» ԾՐԱԳԻՐԸ ՇՐՋԱԴԱՐՁԱՅԻՆ ԷՐ ԻՆՁ ՀԱՄԱՐ»

2012թ. ամառը շրջադարձային էր Առնի Կիրակոսյանի համար: Մասնակցությունը ՀԲԸՄ «Երաժշտական Հայաստան» ծրագրին բացեց նոր հորիզոններ Դամասկոսի երաժշտական բարձրագույն դպրոցի ֆլեյտահար Առնիի համար: Նա մեծ ակնկալիքներով եկավ մասնակցելու ծրագրին, բայց իրականությունն էլ ավելի մեծ անակնկալ էր պատրաստել Առնիի համար: Տեսնելով իր հայրենիքի գեղեցկությունը, մասնակցելով հարուստ դասերին ու դասախոսություններին, հաճախելով տարբեր համերգների ու միջոցառումների, և 3 շաբաթ ապրելով այն ջերմ և ոգևորիչ մթնոլորտում, որ ստեղծել էին ծրագրի կազմակերպիչներն ու ներգրավված ուսուցիչները` Առնին կայացրեց իր կյանքի կարևորագույն որոշումներից մեկը` հաստատվել Հայաստանում: Այսօր Առնին 3-րդ կուրսի ուսանողուհի է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ֆլեյտայի բաժնում, Հայաստանի երիտասարդական նվագախմբի ակտիվ անդամներից և Գյումրիում անցկացվող ամենամյա «Վերածնունդ» միջազգային փառատոնի առաջին մրցանակակիր: Վերջերս, Երևանի Կասկադ համալիրի Գաֆեսջյան քանդակների պարտեզում, Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ միասին, Առնին մասնակցեց նաև «Սուսերով պար` փողոցում» միջոցառմանը, որը, ՀԲԸՄ-ի հովանավորությամբ, կազմակերպել էր Emporium ընկերությունը մեծանուն հայ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 110-ամյակի կապակցությամբ: Առնին հաճույքով կիսվեց մեզ հետ իր փորձառությամբ և կոչ արեց երիտասարդ հայազգի երաժիշտներին ողջ աշխարհից օգտվել ՀԲԸՄ-ի ընձեռած այս հիանալի հնարավորությունից և մասնակցել «Երաժշտական Հայաստան» ծրագրին:

 
Դուք այստեղ եք՝ Home Ծրագրեր Արխիվ Արխիվ 2013 Երաժշտական Հայաստան ԱՌՆԻ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ. «ՀԲԸՄ «ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ» ԾՐԱԳԻՐԸ ՇՐՋԱԴԱՐՁԱՅԻՆ ԷՐ ԻՆՁ ՀԱՄԱՐ»

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: