ՋԱԶ ԵՐԵԿՈ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՋԱԶ-ՆՎԱԳԱԽՈՒՄԲ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՋԱԶ-ՆՎԱԳԱԽՈՒՄԲ
գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ Արմեն Հյուսնունց

ՀԲԸՄ Հայաստանը կհյուրընկալի ջազ երեկո՝ առաջին անգամ Հայաստանի պետական ջազ նվագախմբի և Արմեն Հյուսնունցի մասնակցությամբ:

Սիրով սպասում ենք բոլոր գրանցված հյուրերին:

Չորեքշաբթի, նոյեմբերի 29-ին, ժամը 19:30
ՀԲԸՄ Հայաստանի դահլիճ (Մելիք-Ադամյան 2/2)

«ՏԵԽՆՈՎԱՑԻՈՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ 2018»

ՀԲԸՄ Հայաստանը և «Քաղաքացիական հասարակության կամուրջ» ծրագիրը սիրով հրավիրում են «Տեխնովացիոն մարտահրավերներ Հայաստան 2018» նախամեկնարկային միջոցառմանը` բացահայտելու համագործակցության հեռանկարները` երիտասարդ աղջիկների ներգրավվածությունը ՏՀՏ ոլորտում ապահովելու համար:

Հինգշաբթի, նոյեմբեր 16, 10:30
ՀԲԸՄ Հայաստան (2/2 Մելիք-Ադամյան փ.)

ԿԻՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ

«Կին» միջազգային կինոփառատոնը արդեն 14 տարի շարունակ հայ հանդիսատեսին է ներկայացնում աշխարհի տարբեր անկյուններում ստեղծագործող կին ռեժիսորների ֆիլմերը։ 14-րդ «Կին» միջազգային կինոփառատոնը տեղի կունենա նոյեմբերի 14-18-ը՝ ներկայացնելով կին ստեղծագործողների շուրջ 60 ֆիլմ 20 երկրներից։

Կինոփառատոնի բացումը տեղի կունենա՝

Երեքշաբթի, նոյեմբեր 14, 19:00
ՀԲԸՄ Հայաստան (2/2 Մելիք-Ադամյան փ.)

Հետագա ցուցադրությունների և միջոցառումների մասին տեղեկանալու համար հետևեք փառատոնի ֆեյսբուքյան էջին։

Ցուցադրությունների մուտքն ազատ է։

ՀԲԸՄ ԵՐԵՎԱՆԻ ԱՄԱՌԱՅԻՆ ՓՈՐՁԱՌՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ՀԻԱՆԱԼԻ ՓՈՐՁԱՌՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՋԱՐԿԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԱՏԱՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԵՎ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

2017թ. ամառը երկար սպասված էր Սիրիայում, Թուրքիայում, Միացյալ Թագավորությունում և Միացյալ Նահանգներում ապրող 28 ուսանողների համար, ովքեր միացել էին ՀԲԸՄ Երևանի ամառային փորձառության ծրագրին (YSIP)՝ բովանդակալից վեց շաբաթ անցկացնելով հայրենիքում՝ ձեռք բերելով գործնական մասնագիտական փորձ և բացահայտելով Հայաստանը: Այս տարի ևս, YSIP-ը շարունակեց ուսանողներին ամենաբարձրակարգ տեղավորումներ...

Ավելին՝ ՀԲԸՄ ԵՐԵՎԱՆԻ ԱՄԱՌԱՅԻՆ ՓՈՐՁԱՌՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ՀԻԱՆԱԼԻ ՓՈՐՁԱՌՈՒԹՅՈՒՆ...

ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԴԱՍԱԿԱՆ ԿԻՆՈ

* 2-րդ եթերաշրջան*
Հայկական Ալիանս Ֆրանսեզ- ՀԲԸՄ Երևան - AFG Film Club - Institut Français

Le salaire de la peur
Անրի Ժորժ Կլուզո - Ֆրանսիա - 1953 - 131 րոպե
Դերերում Իվ Մոնտան, Շարլ Վանել, Ֆոլկո Լյուլի, Պետեր Վան Էյք

Le salaire de la peur-ը կինոյի պատմության այն եզակի ֆիլմերից է, որը նույն տարում ստացել է Կաննի կինոփառատոնի Ոսկե Արմավենի և Բեռլինի փառատոնի Ոսկե Արջ մրցանակները:

Ֆիլմերը կցուցադրվեն օրիգինալ լեզվով` անգլերեն ենթագրերով:

Մուտքն ազատ է:

Հինգշաբթի, նոյեմբեր 2, 19:00
ՀԲԸՄ Հայաստան (2/2 Մելիք-Ադամյան փ.)

 

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: