«ՀՈԳԻՍ» ՊԱՐԱՅԻՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ

ՀՈԳԻՍ-ը վերադառնում է մեծ բեմ: Հայկական բարեգործական ընդհանուր միությունը և Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի և ՀԲԸՄ-ի Նորքի Հայորդյաց Տունը սիրով հրավիրում են ՀՈԳԻՍ պարային երաժշտական ներկայացմանը՝ նվիրված Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակին:

Երեքշաբթի, մայիսի 29, ժամը 19:30
Գ. Սունդուկյանի անվ. ազգային ակադեմիական թատրոն (Գրիգոր Լուսավորիչ փ. 6)

ՀԱԼԵՊԱՀԱՅ ԳՐՈՂ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԳՈՐԾԻՉ ՀԱԿՈԲ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻ ՄԵԾԱՐՄԱՆ ԵՐԵԿՈ

Սիրով հրավիրում ենք մասնակցելու հալեպահայ գրող, հասարակական և մշակութային գործիչ Հակոբ Միքայելյանի մեծարման երեկոյին՝ նրա ծննդյան 75-ամյակի և հասարակական և գրական գործունեության 60-ամյակի առթիվ:

Չորեքշաբթի, մայիսի 16-ին, ժամը՝ 19:00
ՀԲԸՄ Հայաստան (Մելիք-Ադամյան 2/2)

Մուտքն ազատ է:

«ԾԱՂԿԱՀԱՎԱՔ»

ՀԲԸՄ Հայաստանի սկաուտական խումբը՝ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի օժանդակությամբ, հրավիրում է Ձեզ մասնակցելու ամենամյա «Ծաղկահավաք» միջոցառմանը, որը տեղի կունենա սույն թվականի ապրիլի 27-ին՝ ժամը 09:00-18:00 Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում:
Մասնակցելու համար խնդրում ենք լրացնել առցանց գրանցման հայտը՝ www.AGBUScout.am.

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՐԵՆԱՅՈՒՄ և ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՅԱՑՔ

Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) և Հայաստանի ամերիկյան համալսարանը համատեղ հանդես են գալիս դասախոսությունների շարքով՝ նվիրված Հայաստանի Առաջին Հանրապետության հարյուրամյակին:

Երբ Հայաստանի փոքր պետությունը ընդարձակեց իր տարածքները մինչև նախապատերազմական, այսպես կոչված, «Ռուսահայաստանի» սահմանները և պատրաստվում էր իրագործել «Ազատ, Անկախ, Միացյալ Հայաստան» կարգախոսը, հայ դիվանագետները և հայասեր կազմակերպությունները հինգ մայրցամաքներում փորձում էին օգնություն հայթայթել Հայաստանի համար: Մեծ տերությունների պատասխանը այս հարցում վճռորոշ նշանակություն ուներ, քանի որ դրանով էր պայմանավորված՝ արդյոք նրանք կկատարեն պատերազմի տարիներին հայ ժողովրդի ապագային առնչվող իրենց խոստումները: 1920թ.-ի դեկտեմբերին Հայաստանի Առաջին Հանրապետության փլուզումը տվեց այս հարցի տխուր պատասխանը: Երբ Հանրապետությունն անցավ պատմության գիրկը, դրա իրական նշանակության մասին ի հայտ եկան խիստ տարամետ կարծիքներ: Այսօր՝ հարյուր տարի անց, ո՞րը կարող է լինել իրական գնահատականը: Ավելին այստեղ:

Ուրբաթ, ապրիկի 2-ին, 18:30–20:00-ին
Մանուկյան սրհ., Փարամազ Ավեդիսյան շ., ՀԱՀ (Մարշալ Բաղրամյան 40)

Մուտքն ազատ է:

ՍՏԵՂԾԵԼՈՎ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԸ

Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) և Հայաստանի ամերիկյան համալսարանը համատեղ հանդես են գալիս դասախոսությունների շարքով՝ նվիրված Հայաստանի Առաջին Հանրապետության հարյուրամյակին:

Ազգային փոքրամասնություններով բնակեցված բազմաթիվ տարածքների անհնազանդության և սահմանային մշտական լարվածության պայմաններում Հայաստանի կառավարությունը փորձում էր դնել ժողովրդավարական հանրապետության հիմքերը:

Այս դասախոսությունը և քննարկումը կդիտարկեն այն միջոցները, որոնք կառավարությունը ձեռք էր առնում հանրապետական տիպի պետության հիմքերը դնելու, ինչպես նաև ներքին լարվածությունների դեմ պայքարելու նպատակով: Ներքին լարվածություններն առկա էին ոչ միայն քաղաքական կուսակցությունների միջև, այնպես էլ իշխող Դաշնակցական կուսակցության ներսում: Ստեղծված իրավիճակում Սփյուռքը նույնպես ունեցավ իր դերը, քանի որ կուսակցական կողմնակալությունը, տեղային հատվածականությունը և պատվիրակությունների երկվությունը սպառնում էին ոչ միայն Հանրապետության ապագային, այլ նաև հենց հայ ժողովրդին: Սակայն մինչև 1920թ.-ը նկատելի առաջընթաց տեղի ունեցավ, և բարելավման նշաններ ի հայտ եկան թե՛ երկրի ներսում, թե՛ միջազգային ասպարեզում:  Ավելին՝ այստեղ:

Չորեքշաբթի, ապրիլի 18-ին, 18:30-20:00-ին,
Մանուկյան սրհ., Փարամազ Ավեդիսյան շ., ՀԱՀ (Մարշալ Բաղրամյան 40)

Մուտքն ազատ է:

 
Դուք այստեղ եք՝ Home Ծրագրեր Պատանեկան ծրագրեր Սկաուտական շարժում Ակնարկ Content

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: