ԲԱՑԱՀԱՅՏԵՆՔ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ԲԱՆԱՁԵՎԸ ՊԱՏՐԻԿ ԴԵՐՀԱՄԻ ՀԵՏ
ՀԲԸՄ Հայաստանը «Այբ» կրթական հիմնադրամի և Skill-ի հետ համատեղ հրավիրում է մասնակցելու Միացյալ Թագավորությունում ամենամրցունակ Ուեսթմինսթերյան դպրոցի տնօրեն Պատրիկ Դերհամի հետ հանդիպում-քննարկմանը «Ինչն է առավոտյան ինձ ստիպում անկողնուց վեր կենալ» թեմայով:
Միջոցառման լեզուն՝ անգլերեն: Ուրբաթ, ապրիլի 6-ին, 18:30-ին |
ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԴԱՍԱԿԱՆ ԿԻՆՈ «ՄԱՐԴԸ ՌԻՈՅԻՑ»
Հայաստանում ֆրանկոֆոնիայի տարվա շրջանակներում, ՀԲԸՄ Հայաստանը, Հայկական Ալիանս Ֆրանսեզի, Institut français-ի և AFG Film Club-ի հետ համատեղ, շարունակում է Ֆրանսիական Դասական Ֆիլմերի ցուցաշարը:
ՄԱՐԴԸ ՌԻՈՅԻՑ (Ֆրանսիա, 1964թ., 112 րոպե) Ֆիլմը կցուցադրվի օրիգինալ լեզվով և անգլերեն ենթագրերով: Հինգշաբթի, ապրիլի 5-ին, ժ. 19:00 Մուտքն ազատ է: |
ԳԵՂԵՑԻԿ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ԵՐԵԿՈ՝ ՆՎԻՐՎԱԾ ԼԻԼԻԹ ՊԻՊՈՅԱՆԻՆ ԵՎ ԻՐ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԱՐՎԵՍՏԻՆ
Music of Armenia-ի նախաձեռնած «Կանանց երաժշտական միամսյակի» շրջանակներում սիրով հրավիրում ենք Ձեզ Լիլիթ Պիպոյանին և իր ստեղծագործական արվեստին նվիրված գեղեցիկ երաժշտության երեկոյի:
Լիլիթ Պիպոյանը բոլորիս քաջ ծանոթ է իր յուրահատուկ հեղինակային մշակույթով։ Պիպոյանի ստեղծագործությունները հիմնված են հայ պոեզիայի և ժողովրդական բանահյուսության վրա։ Հինգշաբթի՝ մարտի 29-ին, ժամը՝ 19:00 Մուտքը միայն գրանցումով՝ այստեղ: |
ԳԱՐԵԳԻՆ ԵՂՈՅԱՆԻ «ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱՌԱՆՁՆԱՏՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ» ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ
Հայկական բարեգործական ընդհանուր միությունը սիրով ներկայացնում է ARCHoop ճարտարապետական գրասենյակի հիմնադիր և գլխավոր ճարտարապետ Գարեգին Եղոյանի «Ժամանակակից առանձնատներ Հայաստանում» գրքի շնորհանդեսը, որը կուղղեկցվի նաև Գարեգինի գործերի ցուցահանդեսով:
Սիրով հրավիրում ենք Ձեզ Գարեգին Եղոյանի հետ հանդիպմանը, որին կհաջորդի գրքի ստորագրման և ցուցահանդեսի բացման արարողությունը: «Ժամանակակից առանձնատներ Հայաստանում» գիրքը հնարավոր կլինի ձեռք բերել միջոցառման ընթացքում: Կմատուցվի զովացուցիչ ըմպելիք և գինի: Երեքշաբթի՝ մարտի 27-ին, ժամը 18:30: Ցուցահանդեսը կգործի մինչև ապրիլի 1-ը: |
ԿԱՆԱԴԱՑԻ ԴԱՇՆԱԿԱՀԱՐ ԴԵՅՎԻԴ ԲՐԵՅԴԻ ՀԱՄԵՐԳԸ
ՀԲԸՄ Հայաստանը և Հայաստանում Կանադայի հյուպատոսությունը սիրով հրավիրում են կանադացի դաշնակահար Դեյվիդ Բրեյդի համերգին:
Բրեյդի երաժշտությունը բնութագրվում է որպես դասականի, ջազի և իմպրովիզացիայի միաձուլում: Մասնակցությամբ՝ Երկուշաբթի, մարտի 19-ին, ժ. 19:30 Տեղերը սահմանափակ են: |