ՀԲԸՄ «ԲԱՑԱՀԱՅՏԻ՛Ր ՀԱՅԱՍՏԱՆԸ» 2018

|
Խորը կապ ստեղծելով hայրենիքի հետ՝ ՀԲԸՄ «Բացահայտի՛ր Հայաստանը» ծրագրի մասնակիցներն երեքշաբաթյա հիանալի ամառային ճամփորդության են մասնակցում՝ հագեցած տեսարժան վայրեր այցելություններով, կամավոր աշխատանքով և մշակութային միջոցառումներով: 15-18 տարեկան սփյուռքահայ երիտասարդները ծանոթանում են Հայաստանի հետ և տուն են վերադառնում՝ լի հայկական ժառանգության և համայքների հանդեպ ավելի մեծ հարգանքով և պատասխանատվությամբ: Ծրագրի մասին ավելին՝ այստեղ: |
ՀԲԸՄ «ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ»

|
ՀԲԸՄ «Երաժշտական Հայաստան» ծրագիրը յուրաքանչյուր տարվա հուլիս ամսին մասնակիցներին առաջարկում է երեքշաբաթյա հագեցած մասնագիտական երաժշտական փորձառություն, որի շնորհիվ երաժիշտներն ու երաժշտասերները աշխարհի տարբեր ծայրերից հնարավորություն են ստանում հարստացնել իրենց երաժշտական գիտելիքները և կատարողական ունակությունները՝ ոլորտի լավագույն մասնագետների մատուցմամբ: |
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ԿՄԵԿՆԱՐԿԻ ՔՀԿ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ
ՀԲԸՄ ՔՀ Կամուրջ ծրագիրը սիրով հրավիրում է Ձեզ ներկա գտնվելու ՀԲԸՄ Հայաստանի և Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) միջև համաձայնագրի ստորագրման արարողությանը, որով Հայաստանում առաջին անգամ կմեկնարկի ոչ առևտրային կազմակերպությունների կառավարման մասնագետների պատրաստման ծրագիր:
Հայաստանում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) աշխատակիցների և հանրային ոլորտում մասնագիտական կրթություն ստանալ ցանկացողների համար նախատեսված դասընթացների կազմակերպումը Եվրամիության կողմից ֆինանսավորվող ՀԲԸՄ ՔՀ Կամուրջ ծրագրի կարևոր բաղադրիչներից է: Երեքշաբթի, մարտի 13-ին, ժամը՝ 11:00 Մուտքն ազատ է, տեղերը՝ սահմանափակ: |
«ՆՌԱՆ ԳՈՒՅՆԸ»
Ֆիլմը կներկայացնի Դանիել Բըրդը Միացյալ Թագավորությունից, ով ներգրավված է եղել «ՆՌԱՆ ԳՈՒՅՆԸ» ֆիլմի վերականգնման աշխատանքներում:
Ֆիլմը վերականգնվել է «Մարտին Սկորսեզե հիմնադրամ»-ի կողմից և թողարկվել Blu Ray տարբերակով ս/թ. փետրվար ամսին Անգլիայում: Երկրորդ Blu Ray տարբերակը կթողարկի հանրահայտ Criterion Collection-ը առաջիկա ապրիլին: Ֆիլմը կցուցադրվի հայերեն տարբերակով և անգլերեն ենթագրերով:
Չորեքշաբթի, մարտի 7-ին, ժամը՝ 19:00
Մուտքն ազատ է, տեղերը՝ սահմանափակ: |