«ԲԱՑԱՀԱՅՏԻ՛Ր ՀԱՅԱՍՏԱՆԸ». ՀԱՅԿԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՈՒ ՄԱՐԴ ԼԻՆԵԼՈՒ ԱՐՎԵՍՏԻ ԳԱՂՏՆԻՔԸ

- Ծնունդդ շնորհավո˜ր, սիրելի Շաքե…
Առավոտը ՀԲԸՄ Վահե Կարապետյան կենտրոնում սկսվում է տոնական տրամադրությամբ: «Բացահայտիր Հայաստանը» ծրագրի մասնակիցները պատրաստվում են մեկնել Հաղարծին: Շաքեի համար ամենից հիշվող տարեդարձն է լինելու. - «Նախ հայրենիքում եմ, և հետո՝ այսքան շատ հայ ընկերների հետ եմ նշում տարեդարձս: Ավելի լավ չէի էլ կարող պատկերացնել»: Կանադահայ աղջնակը մաղթանքներ է ընդունում ու հրապարակավ ինքն իրեն կարևոր...

Ավելին՝ «ԲԱՑԱՀԱՅՏԻ՛Ր ՀԱՅԱՍՏԱՆԸ». ՀԱՅԿԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՈՒ ՄԱՐԴ ԼԻՆԵԼՈՒ ԱՐՎԵՍՏԻ ԳԱՂՏՆԻՔԸ

ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԵՐԵԿՈ «ԿԱԴԱՆՍ» ՀԱՄՈՒՅԹԻ ՀԵՏ

ՀԲԸՄ Հայաստանը սիրով հրավիրում է Ձեզ ներկա գտնվելու անզուգական երաժշտական երեկոյի՝ մասնակցությամբ «Կադանս» համույթի:

«Կադանս» համույթը ձևավորվել է 2004թ. փետրվար ամսին հինգ հայ երաժիշտների կողմից` նպատակ ուենենալով կատարել արգենտինացի կոմպոզիտոր Աստոր Պյացոլլայի (1921-1992) ստեղծագործությունները:

Ժամանակի ընթացքում այն ընդլայնեց իր կատարումները` ներառելով եվրոպական, ամերիկյան, ռուս և հայ դասական և ժամանակակից կոմպոզիտորների գլուխգործոցներ` միաժամանակ հարազատ մնալով Պյացոլլայի երաժշտական արվեստին:

Անսամբլի առաջին համերգային շրջագայությունը տեղի է ունեցել 2005թ. ապրիլ ամսին: «Կադանս»-ը մեծ հաջողությամբ հանդես է եկել Արգենտինայում` Բուենոս Այրեսի «Կոլոն» և «Սերվանտես» հանրաճանաչ թատրոններում: p>Առաջին հյուրախաղերին հաջորդել են բազմաթիվ ելույթներ մի շարք երկրներում և միջազգային փառատոններում, այդ թվում՝ Ռուսաստանում, Եվրոպական, Ասիական և Միջին Արևելքի մի շարք երկրներում:

«ԿԱԴԱՆՍ»-Ի ԵՐԱԺԻՇՏՆԵՐ

Ջաղացպանյան Հակոբ կիթառ, ՀՀ վաստակավոր արտիստ, պրոֆեսոր
Խաչումյան Վարազդատ ջութակ, ՀՀ վաստակավոր արտիստ
Եգանյան Մերուժան ակորդեոն
Միքայելյան Սոֆի դաշնամուր
Ամիրյան Գուրգեն կոնտրաբաս

Մասնակցության համար գրանցվե՛ք այստեղ:

Ուրբաթ, սեպտեմբեր 29, 19:30
ՀԲԸՄ Հայաստան (Մելիք-Ադամյան 2/2)

ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՍ ԿԻՆՈԳՈՐԾԻՉՆԵՐԻ ՀԱՄԱՐ՝ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԹԵՐՐԻ ՋՈՐՋԻ ԵՎ ԷՐԻԿ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԻ

Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը (ՀԲԸՄ) և Creative Armenia-ն ներկայացնում են Օսկարակիր կինոռեժիսոր, The Promise և Hotel Rwanda ֆիլմերի ռեժիսոր Թերրի Ջորջի վարպետության դասը: Հանդիպման հատուկ հյուրն է The Promise և Intent to Destroy ֆիլմերի պրոդյուսեր Էրիկ Իսրայելյանը:

Հանդիպումը կվարի Creative Armenia-ի հիմնադիր տնօրեն և «1915» ֆիլմի սցենարի համահեղինակ և ռեժիսոր Կարին Հովհաննիսյանը:

Թերրի Ջորջը և Էրիկ Իսրայելյանը Հայաստանում են լինելու ՀԲԸՄ-ի հրավերով և սիրով համաձայնվեցին հանդիպել մեր կինոգործիչների հետ և կիսվել իրենց գիտելիքներով ու փորձառությամբ:

Սիրով հրավիրում ենք Ձեզ ներկա գտնվելու այս բացառիկ հանդիպմանը:

Տեղերը սահմանափակ են: Մասնակցության համար խնդրում ենք գրանցվել այստեղ:

Շաբաթ, սեպտեմբերի 23,15:30
ՀԲԸՄ Հայաստան (Մելիք-Ադամյան 2/2)

«ՄԵՐ ԽՈՍՏՈՒՄԸ» ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՊՐԵՄԻԵՐԱՆ

ՀԲԸՄ Հայաստանը կազմակերպում է «Մեր խոստումը» երաժշտական ներկայացման պրեմիերան` ոգեշնչված «Խոստումը» ֆիլմից:

Կենդանի համերգը տեղի կունենա սեպտեմբերի 22-ին, ժ-ը 20:00-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերային և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:

Երեկոյի պատվավոր հյուրերն են «Խոստումը» ֆիլմի օսկարակիր ռեժիսոր Թերրի Ջորջը և պրոդյուսեր Էրիկ Իսրայելյանը:

Մուտքը միայն հրավիրատոմսերով:

ՀԱՄԵՐԳ. «ԴՈՒ ԻՆՉ ԵՍ ԱՆՈՒՄ ԱՐՑԱԽԻ ՀԱՄԱՐ»

«Դու ինչ ես անում Արցախի համար» արշավի շրջանակներում բազմաթիվ ծրագրեր և միջոցառումներ են կյանքի կոչվել:

ՀՀ Սփյուռքի նախարարության և ՀԲԸՄ Արգենտինայի նախաձեռնությամբ կազմակերպվել է 10 համերգներով շրջագայություն, որի եզրափակիչ համերգը կկայանա Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում:

Համերգների հասույթով ձեռք բերված երաժշտական գործիքները կնվիրաբերվեն Արցախի երաժշտական դպրոցներին:

Ուրբաթ, սեպտեմբերի 22, 18:00
Պարոնյանի անվ. երաժշտական կոմեդիայի պետ. թատրոն
(Վ. Սարգսյան 7)

 
Դուք այստեղ եք՝ Home Ծրագրեր ԼՂՀ ԹՈՒՄՈ X ՀԲԸՄ կենտրոն Content

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: