ԱՐՄԵՆԻԱ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆ

Արմենիա միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում սիրով հրավիրում ենք Ձեզ ներկա գտնվելու Աբգար Մուրադյանի անվան դուետի համերգին:
Համերգը տեղի կունենա՝


Երկուշաբթի, հուլիսի 10-ին, ժամը 20:00-ին
ՀԲԸՄ Հայաստան (Մելիք-Ադամյան 2/2)

Մուտքն ազատ է:

ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՍ ԲՈՐԻՍ ԽԼԵԲՆԻԿՈՎԻ ՀԵՏ

ԲՈՐԻՍ ԽԼԵԲՆԻԿՈՎ (Ռեժիսոր, Ռուսաստան)

Երկու տարի կենսաբանություն է ուսանել Մոսկվայի պետական մանկավարժական համալսարանում, նախքան կընդունվեր Մոսկվայի կինեմատոգրաֆիայի պետական ինստիտուտ (ВГИК): Այնտեղ Ալեքսեյ Պոպոգրեբսկու հետ նկարահանել է «Անցողակի» կարճամետրաժ ֆիլմը:

Հետագայում ինքնուրույն նկարահանել է «Խորամանկ գորտը» կարճամետրաժը: Խլեբնիկովի առաջին խաղարկային լիամետրաժ ռեժիսորական աշխատանքը «Կոկտեբել» ֆիլմն էր, որը ստեղծվել է դարձյալ Ալեքսեյ Պոպոգրեբսկու համագործակցությամբ:

Երկուշաբթի, հուլիսի 10, 2017, ժամը 15:00-ին
ՀԲԸՄ Հայաստան (Մելիք - Ադամյան 2/2)

Մուտքն ազատ է:

ԹՎԱՅԻՆ ԵՎ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ` ԱՌԱՎԵԼ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

Հայկական բարերարության ծավալման հետ մեկտեղ հասարակական կազմակերպությունները շարունակում են ընդլայնվել և մեծացնել ազդեցությունը հայաստանյան քաղաքացիական հասարակության վրա: Տեխնոլոգիաների կիրառումը կօգնի բարելավել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ղեկավարումը, իրազեկումն ու արդյունավետությունը: Հայկական բարեգործական ընդհանուր միության ՔՀ Կամուրջ ծրագրի կողմից վերջերս իրականացված ՔՀԿ-ների կարիքների գնահատման արդյունքում պարզվել է, որ տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումը հայաստանյան ՔՀԿ-ների առաջնային կարիքներից մեկն է:

Քննարկման ընթացքում անդրադարձ կկատարվի հետևյալ հարցերին.

1. Ի՞նչ է թվային ռազմավարությունը և ինչու՞ է այն կարևոր հաջողության հասնելու համար:

2. ՔՀԿ-ները տվյալների ռազմավարության, ղեկավարման և կառավարման ինչպիսի՞ տարրեր պետք է հաշվի առնեն:

Միշել Մուռը`GrantBook կազմակերպության գործադիր տնօրենը, կներկայացնի ամերիկյան հասարակական կազմակերպությունների փորձը վերոնշյալ ոլորտներում: Միջոցառումն համատեղ իրականացվում է Impact Hub-ի, GrantBook-ի և ՀԲԸՄ Հայաստանի` Եվրամիության կողմից ֆինանսավորվող ՔՀ Կամուրջ ծրագրի կողմից:

«PIERROT LE FOU» ՖԻԼՄԻ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԲԸՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Ֆրանսիական դասական կինո
1-ին եթերաշրջան
Հայկական Ալիանս Ֆրանսեզ- ՀԲԸՄ Երևան - AFG Film Club - Institut Français

Pierrot le fou (վերականգնված տարբերակ)
Jean-Luc Godard - France - 1965 - 112 րոպե
Դերերում՝ Jean-Paul Belmondo, Anna Karina, Raymond Devos

Սինոպսիս. Ֆերդինանդ Գրիֆոնը, ով ամուսնացած է մի հարուստ կնոջ հետ, ձանձրանում է բարձր հասարակության միջավայրում, ուր նրան տանում է կինը: Մի երեկույթի ժամանակ նա հանդիպում է Մարիանին՝ մի երիտասարդ ուսանողուհու, ում հետ ծանոթացել է հինգ տարի առաջ: Թողնելով կնոջը՝ նա այդ գիշերն անցկացնում է Մարիանի տանը՝ որոշելով այլևս չգնալ այդտեղից: Կինը ապահարզան է պահանջում: Մարիանը՝ խառնված լինելով մութ պատմությունների մեջ, մի օր դիակ է գտնում իրենց բնակարանում: Սիրեկանները փախուստի են դիմում հանգուցյալի մեքենայով՝ դեպի Կոտ դ’Ազյուր, ուր Մարիանը ցանկություն է հայտնում գտնել իր եղբորը: Առանց գումարի, նրանք հարձակվում են մի գազալցակայանի վրա: Մարիանը սկսում է իր սիրեկանին «Պիերո» անվանել: Արկածները նրանց հասցնում են ծովի ափ...

Ֆիլմը կցուցադրվի օրիգինալ լեզվով (ֆրանսերեն)՝ անգլերեն ենթագրերով:
Մուտքն ազատ է:

Միջոցառումը տեղի կունենա հուլիսի 6-ին, ժամը 19:00-ին ՀԲԸՄ Հայաստանի դահլիճում (Մելիք-Ադամյան 2/2):

3-ՐԴ ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻԹԱՌԻ ՓԱՌԱՏՈՆ

3-րդ Երևանյան միջազգային կիթառի փառատոնի շրջանակներում սիրով հրավիրում ենք Ձեզ ներկա գտնվելու կիթառային երեկոյի՝ Վլադիմիր Կիրասիրովի (Ռուսաստան) մասնակցությամբ:

Համերգը տեղի կունենա՝

Չորեքշաբթի, հուլիսի 5-ին, ժանը 19։00-ին
ՀԲԸՄ Հայաստան (Մելիք - Ադամյան 2/2)

Մուտքն ազատ է:

 
Դուք այստեղ եք՝ Home Ծրագրեր ԼՂՀ Այլ ծրագրեր Content

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: