ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՍ ՍԻՌՈ ԳԵՌԱՅԻ ՀԵՏ

ՍԻՌՈ ԳԵՌԱ (Ռեժիսոր, Կոլումբիա)

Ծնվել է 1981-ին Սեսարում (Կոլումբիա): Ավարտել է Կոլումբիայի ազգային համալսարանի կինոյի և հեռուստատեսության բաժինը: 21 տարեկանում չորս մրցանակակիր կարճամետրաժ ֆիլմ ստեղծելուց հետո սեփական սցենարով նկարահանել է «Թափառող ստվերներ» իր առաջին լիամետրաժ ֆիլմը, որն արժանացել է Սան Սեբաստիանի, Թուլուզի, Մար դել Պլատայի, Տրիեստի, Հավանայի, Կիոտոյի, Կարթախենայի, Սանտյագոյի և Վարշավայի ՄԿՓ-երի մրցանակին, ներկայացվել ավելի քան 60 կինոփառատոնում (Թրայբեքա, Լոկառնո, Սեուլ, Պեզարո, Սիեթլ, Համբուրգ, Կալկաթա, Ռիո դե Ժանեյրո, Ստամբուլ, Գվադալախարա և այլն):

Գեռայի երկրորդ ֆիլմը՝ «Քամու ճամփորդությունները», 2009-ին ընդգրկվել է Կաննի ՄԿՓ-ի «Հատուկ հայացք» ծրագրի պաշտոնական մրցույթում: Ֆիլմն էկրան է բարձրացել 17 երկրում և ցուցադրվել 90 ԿՓ-ում, ընդ որում՝ Թորոնթոյում, Ռոտերդամում, Սան Սեբաստիանում, Հոնկոնգում, Երուսաղեմում ու Լոնդոնում, մրցանակների արժանացել Կաննում, Սանտա Բարբարայում, Մալագայում, Սանտյագոյում, Բոգոտայում և Կարթախենայում:

Հինգշաբթի, հուլիսի 13, 2017, ժամը 15:00
ՀԲԸՄ Հայաստան (2/2 Մելիք-Ադամյան փ.)

Մուտքն ազատ է:

ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՍ ՌՈՒԻ ՆՈՒԳԵՅՐԱՅԻ ՀԵՏ

ՌՈՒԻ ՆՈՒԳԵՅՐԱ (Գրող / Կինոպատմաբան, Ֆրանսիա)

Ռուի Նուգեյրան հեղինակել է «Ֆրանսիացի ռեժիսոր Ժան-Պիեռ Մելվիլ» գիրքը և խոսելու է անվանի կինոգործչի մասին:

Ժան-Պիեռ Մելվիլ (1917- 1973) Թեև Ժան-Պիեռ Մելվիլին գլխավորապես հիշում են 1960-ական թթ. նկարահանած լարված և լակոնիկ գանգստերյան ֆիլմերով, կարիերայի սկզբում վերջինիս ֆիլմագրությունն ավելի բազմազան էր և ներառում էր պատերազմական դրամաներ, հոգեսեքսուալ կերպարների պատկերում, ինչպես նաև համագործակցություն Ժան Կոկտոյի հետ:

Ժան-Պիեռ Գրումբաղը (ռեժիսորն իր անունը փոխել է Մելվիլ՝ հարգանքի տուրք մատուցելով Մոբի Դիկի հեղինակին) մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին՝ նախ ֆրանսիական, ապա Դիմադրության բանակի կազմում և հենց այս փորձն է շատ հաճախ ոգեշնչել վերջինիս ֆիլմեր նկարահանելիս:

Չորեքշաբթի, հուլիսի 12, 2017, ժամը 15:00-ին
ՀԲԸՄ Հայաստան (2/2 Մելիք-Ադամյան փ.)

Մուտքն ազատ է:

ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՍ ԻԼԴԻԿՈ ԷՆՅԵԴԻԻ ՀԵՏ

ԻԼԴԻԿՈ ԷՆՅԵԴԻ (Ռեժիսոր, Հունգարիա)

Կարիերան սկսել է որպես կոնցեպտուալ և մեդիա արվեստագետ: Անդամակցել է «Ինդիգո» արվեստի խմբին և «Բելա Բալաժ» ստուդիային, որը մինչև 1989-ը Արևելյան Եվրոպայի միակ անկախ կինոստուդիան էր: Հետագայում տարվել է ռեժիսուրայով` իր սցենարների հիման վրա նկարահանելով հինգ խաղարկային և բազմաթիվ կարճամետրաժ ֆիլմեր, որոնք նրան քառասունից ավելի միջազգային մրցանակներ են բերել:

Վարպետության դասերով հանդես է գալիս Եվրոպայում (Շվեյցարիա, Լեհաստան) և դասավանդում Բուդապեշտի կինոյի և թատրոնի համալսարանում: 2011-ին գերազանցությամբ դոկտորական առտենախոսություն է պաշտպանել տրանսմեդիայի ոլորտում «Հորինված աշխարհներ. տեխնիկայի և երևակայության փոխհարաբերությունը շարժապատկերներում» թեմայով:

Երեքշաբթի, հուլիսի 11, 2017, ժամը 15:00-ին
ՀԲԸՄ Հայաստան (2/2 Մելիք-Ադամյան)

Մուտքն ազատ է:

ԱՐՄԵՆԻԱ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆ

Արմենիա միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում սիրով հրավիրում ենք Ձեզ ներկա գտնվելու Աբգար Մուրադյանի անվան դուետի համերգին:
Համերգը տեղի կունենա՝


Երկուշաբթի, հուլիսի 10-ին, ժամը 20:00-ին
ՀԲԸՄ Հայաստան (Մելիք-Ադամյան 2/2)

Մուտքն ազատ է:

ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՍ ԲՈՐԻՍ ԽԼԵԲՆԻԿՈՎԻ ՀԵՏ

ԲՈՐԻՍ ԽԼԵԲՆԻԿՈՎ (Ռեժիսոր, Ռուսաստան)

Երկու տարի կենսաբանություն է ուսանել Մոսկվայի պետական մանկավարժական համալսարանում, նախքան կընդունվեր Մոսկվայի կինեմատոգրաֆիայի պետական ինստիտուտ (ВГИК): Այնտեղ Ալեքսեյ Պոպոգրեբսկու հետ նկարահանել է «Անցողակի» կարճամետրաժ ֆիլմը:

Հետագայում ինքնուրույն նկարահանել է «Խորամանկ գորտը» կարճամետրաժը: Խլեբնիկովի առաջին խաղարկային լիամետրաժ ռեժիսորական աշխատանքը «Կոկտեբել» ֆիլմն էր, որը ստեղծվել է դարձյալ Ալեքսեյ Պոպոգրեբսկու համագործակցությամբ:

Երկուշաբթի, հուլիսի 10, 2017, ժամը 15:00-ին
ՀԲԸՄ Հայաստան (Մելիք - Ադամյան 2/2)

Մուտքն ազատ է:

 
Դուք այստեղ եք՝ Home Ծրագրեր ԼՂՀ Այլ ծրագրեր Content

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: