Նուռ ծրագիրը ԼՂՀ-ում http://www.agbu.am/am/project-programs-2/2013-07-29-08-30-30/2013-07-30-06-55-39 Sun, 18 Feb 2018 03:02:36 +0400 Joomla! - Open Source Content Management hy-am ՆՈՒՌ. «ՄԵԿԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՉ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԵՐԵԽԱՅԻՆ» ԾՐԱԳԻՐԸ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ http://www.agbu.am/am/project-programs-2/2013-07-29-08-30-30/2013-07-30-06-55-39/1388-nur-2015-arm http://www.agbu.am/am/project-programs-2/2013-07-29-08-30-30/2013-07-30-06-55-39/1388-nur-2015-arm

 

2011 թ. հունվարին, «Ֆրութֆուլ Արմենիա» հիմնադրամը` արգենտինահայ բարերար պարոն Էդուարդո Էռնեկյանի նախաձեռնությամբ ու Հայկական բարեգործական ընդհանուր միության ու ԼՂՀ կառավարության հետ համատեղ, սկիզբ դրեցին ՆՈՒՌ (Նոր Ուսումնական Ռազմավարություն) ծրագրին Արցախում: Ծրագրի նպատակն է Արցախի միջնակարգ դպրոցների 1-4 դասարանների աշակերտներին և նրանց ուսուցիչներին ապահովել հատուկ կրթական նպատակներով ստեղծված XO լափթոփ համակարգիչներով և ինտերնետով: ՆՈՒՌ-ը կառուցվեց OLPC: One Laptop Per Child (Մեկ համակարգիչ յուրաքանչյուր երեխային) ծրագրի հիմքի վրա: Այս կրթական ծրագիրը մշակվել է Մասաչուսեթսի Տեխնոլոգիական Ինստիտուտի (MIT) կողմից, որի նպատակն է զարգացող երկրների դպրոցականներին ապահովել առաջնակարգ կրթական ծրագրերով` հագեցած ժամանակակից համակարգիչներով: Ծրագրի շրջանակներում անցկացվում են ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ: Մինչ օրս ավելի քան 8.000 աշակերտներ ապահովվել են լափթոփներով, որի շնորհիվ ստեղծվել են հավասար հնարավորություններ բոլորի համար ու նոր տեխնոլոգիաները ներգրավվել են դպրոցական ամենօրյա դասերում:

ՆՈՒՌ (Նոր Ուսումնական Ռազմավարություն) ծրագիրն ընդլայնվում է Արցախում՝ ներառելով ևս յոթ գյուղ՝ Հաթերք, Հացե, Ուղտասար, Մեծ Թաղլար,Նոր Սեյսուլան:

]]>
agbuarm@agbu.am (AGBU) Նուռ ծրագիրը ԼՂՀ-ում Mon, 03 Aug 2015 12:37:00 +0400