ՀԲԸՄ «ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ» ԾՐԱԳՐԻ ԳԱԼԱ-ՀԱՄԵՐԳ

Հայկական բարեգործական ընդհանուր միությունը պատիվ ունի Ձեզ հրավիրելու ՀԲԸՄ «Երաժշտական Հայաստան» ծրագրի մասնակիցների Գալա-համերգին:

Ուրբաթ, հուլիսի 28-ին, ժամը 18:30-ին
ՀԲԸՄ Հայաստան (Մելիք-Ադամյան 2/2)

Մուտքն ազատ է:

ՀԱՄԼԵՏ MACHINE ՄՈՆՈՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ

Վ. Շեքսպիրի «Համլետ» ողբերգության և Հ. Մյուլլերի «ՀամլետMachine» աբստրակտ պիեսի մոտիվներով.

Ռեժիսոր՝ ԱՐԹՈՒՐ ՄԱԿԱՐՅԱՆ
Կոլումբիայի համալսարանի թատերական ռեժիսուրայի բաժնի շրջանավարտ, Նյու Յորքի Ջուլիարդ կոնսերվատորիայի oպերային բեմադրությունների ռեժիսոր, «Լույս» հիմնադրամի կրթաթոշակառու

Դերակատար՝ ՆԱՐԵԿ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Պարերի բեմադրող` ԱՆԻ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Կոմպոզիտոր և ձայնային ռեժիսոր` ԱՇՈՏ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Կոստյումների և դեկորների դիզայներ` ՀԱՅԱՐՓԻ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Գրաֆիկական դիզայներ` ԱՍՏՂԻԿԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Երգերի խոսքերի հեղինակ` ԱՆՆԱ ԴԱՆԻԵԼՅԱՆ
Խմբագիր` ԱՆԻ ՎԱՐԴԱՆՅԱՆ
Պրոդյուսեր` ԱՐՓԻՆԵ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ և ՆԵԼԼԻ ՍԵԼՅԱՆ

Երևանյան պրեմիերա՝

Հուլիսի 26-27 - ին, ժամը 20:00-ին
ՀԲԸՄ Հայաստան (Մելիք-Ադամյան 2/2)

Մուտքն ազատ է:

ՋԱԶ ԵՐԵԿՈ ՀՅՈՒՍՆՈՒՆՑ ՔԱՌՅԱԿԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ

ՀԲԸՄ Հայաստանը սիրով հրավիրում է ջազ երեկոյի Հյուսնունց քառյակի մասնակցությամբ:

Արմեն ՀՅՈՒՍՆՈՒՆՑ - սաքսոֆոն
Վահագն ՀԱԿՈԲՅԱՆ - դաշնամուր
Էդգար ՍԱՀԱԿՅԱՆ - բաս կիթառ
Նարեկ ԽԵՉՈՒՄՅԱՆ - հարվածային գործիքներ

Երեքշաբթի, հուլիսի 25-ին, ժամը 19:30
ՀԲԸՄ Հայաստան (Մելիք-Ադամյան 2/2)

Մուտքն ազատ է, տեղերը՝ սահմանափակ:

ՏԱՐԱԾԱԿԱՆ ԴՐՎԱԳՆԵՐ | ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ | ԳԱՍՊԱՐ ԳԱՍՊԱՐՅԱՆ

ԳԱՍՊԱՐ ԳԱՍՊԱՐՅԱՆ (Բրազիլաբնակ լուսանկարիչ, 1899-1966), Տարածական դրվագներ, մոդեռնիստի հետադարձ հայացք, ՀԲԸՄ-ի Հայաստանում։ Համադրող՝ Ռուբեն Արեւշատյան։

«Հյուծող շտապողականության մեջ շարժվելով եւ տագնապներում հոգեմաշ լինելով՝ մարդը չի տեսնում, չի զգում, չի ընկալում այն հրաշքները, որոնք ամեն քայլափոխի, ամեն պահի եւ ամեն րոպե կյանքը պարզում է նրան»։ Գասպար Գասպարյան

ՍՏԱՆԴԱՐՏ Ժամանակակից արվեստի տրիենալեի շրջանակում Գասպար Գասպարյանի ցուցահանդեսը կդառնա հայ հասարակության առաջին ծանոթությունը 20-րդ դարի ամենանշանավոր հայազգի արվեստագետներից մեկի հետ, որի ազդեցությունը բրազիլական լուսանկարչության զարգացման գործում անգնահատելի է։

Հինգշաբթի, հուլիսի 20-ին, ժ-ը 16:00-18:00
ՀԲԸՄ Հայաստան, Մելիք-Ադամնյան 2/2

Մուտքն ազատ է:

ԵՐՎԱՆԴ ՄԱՐԳԱՐՅԱՆ ՋԱԶ ԿՎԱՐՏԵՏ

Հերթական ջազ երեկոն ՀԲԸՄ Հայաստանի դահլիճում: Երկարատև միջազգային շրջագայությունից հետո շեփորահար Երվանդ Մարգարյանը ներկայացնում է իր ջազ կվարտետը նոր հեղինակային ծրագրով:

Երվանդ ՄԱՐԳԱՐՅԱՆ - շեփոր, ֆլուգելհորն
Նառա ԱՌԱՔԵԼՅԱՆ - դաշնամուր
Արմեն ՀՈՎԱԿԻՄՅԱՆ - կոնտրաբաս
Հատուկ հյուր՝
Կարեն ՔՈՉԱՐՅԱՆ (Բոստոն,ԱՄՆ) - հարվածային գործիքներ

Չորեքշաբթի, հուլիսի 19-ին, ժամը 19:30
ՀԲԸՄ Հայաստան (Մելիք-Ադամյան 2/2)

Մուտքն ազատ է, տեղերը՝ սահմանափակ:

 
Դուք այստեղ եք՝ Home Ծրագրեր ԼՂՀ Ղարաբաղի կամերային նվագախումբ Content

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: