ԱՐԳԵՆՏԻՆԱԿԱՆ ՏԱՆԳՈՅԻ ՇԱԲԱԹ

Հոկտեմբերի 9-14-ը Հայաստանում Արգենտինայի դեսպանությունը ՀԲԸՄ Հայաստանի և «Կոնվերս Բանկի» հետ համատեղ, հրավիրում է բոլորին մասնակցելու Երևանում «Արգենտինական տանգոյի շաբաթին», որը կազմակերպվում է Հայաստանի եւ Արգենտինայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում:

«Արգենտինական տանգո. երաժշտություն եւ ոգի» խորագրով ֆիլմերի ցուցադրություն, որը ներառում է`

«Զգալով Պիացցոլային» - հոկտեմբեր 9, 19:00
«Վերջին ծափողջյուն» - հոկտեմբեր 10, 19:00
«Վերջին բանդոնեոնահարը» - հոկտեմբեր 11, 19:00

ՀԲԸՄ Հայաստան (2/2 Մելիք-Ադամյան փ.)

Մուտքն ազատ է:

ԱՐԳԵՆՏԻՆԱԿԱՆ ՏԱՆԳՈՅԻ ՇԱԲԱԹ

Հոկտեմբերի 9-14-ը Հայաստանում Արգենտինայի դեսպանությունը ՀԲԸՄ Հայաստանի և «Կոնվերս Բանկի» հետ համատեղ, հրավիրում է բոլորին մասնակցելու Երևանում «Արգենտինական տանգոյի շաբաթին», որը կազմակերպվում է Հայաստանի եւ Արգենտինայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում:

«Արգենտինական տանգո. երաժշտություն եւ ոգի» խորագրով ֆիլմերի ցուցադրություն, որը ներառում է`

«Զգալով Պիացցոլային» - հոկտեմբեր 9, 19:00
«Վերջին ծափողջյուն» - հոկտեմբեր 10, 19:00
«Վերջին բանդոնեոնահարը» - հոկտեմբեր 11, 19:00

ՀԲԸՄ Հայաստան (2/2 Մելիք-Ադամյան փ.)

Մուտքն ազատ է:

ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԴԱՍԱԿԱՆ ԿԻՆՈ

* 2-րդ եթերաշրջան*
Հայկական Ալիանս Ֆրանսեզ- ՀԲԸՄ Երևան - AFG Film Club - Institut Français

Pépé le Moko
Ժյուլիեն Դյուվիվյե - Ֆրանսիա - 1937 - 93ր
Դերերում՝ Ժան Գաբեն, Միրեյ Բալեն
Օրիգինալ (ֆրանսերեն)՝ անգլերեն ենթագրերով

Սինոպսիս. Փարիզյան Փարիզեցի հանցագործ Պեպե Մոկոն հանգրվան է գտել Ալժիրի կասբահում, որը դարձել է նրա անձեռնմխելի տարածքը: Նա այնտեղ պաշտպանված է թաղամասի կասկածելի բնակչության կողմից: Ոստիկանական խումբը քննիչ Սլիմանի գլխավորությամբ և Լուվենի հանձնարարականով բռնում է Պեպեին և նրա հանցախմբին, սակայն Պեպեին հաջողվում է փախչել: Նա հանդիպում է մի վախեցած զբոսաշրջիկի՝ Գաբիին, ով ի վերջո դառնում է նրա սիրուհին: Ինեսը՝ նրա սիրուհին և քննիչ Սլիմանը համախմբում են իրենց ուժերը Պեպեին գտնելու համար:

«Ֆրանսիական ֆիլմերի ցանկում Ժյուլիեն Դյուվիվիեի Pépé le Moko ֆիլմը փարոս է: Այն պատկանում է այն ֆիլմերի շարքին, որոնց դերասաններն այլևս չկան, այսինքն երկրորդական դերերը կարող էին լինել առաջնային», Ժան-Պիեր Մոկի:

Հինգշաբթի, հոկտեմբերի 5, 19:00
ՀԲԸՄ Հայաստան (2/2 Մելիք-Ադամյան փ.)

Մուտքն ազատ է:

«ՊՐՈՍՊԵԿՏ» ԴԱՇՆԱՄՈՒՐԱՅԻՆ ԵՌՅԱԿ (ԱՄՆ)

ՀԲԸՄ Հայաստանը սիրով հրավիրում է դասական երաժշտության բարեգործական երեկոյի:

Հայկ Արսենյան - դաշնամուր
Սամի Մերդինյան - ջութակ
Մայքլ Նիկոլաս - թավջութակ

Չորեքշաբթի, հոկտեմբերի 4-ին, ժամը 19:30
Կոմիտասի թանգարան-ինստիտուտի դահլիճում (Արշակունյաց 28)

Տեղերը սահմանափակ են: Մասնակցության համար խնդրում ենք գրանցվել այստեղ:

«ՆԱՎԱՄԱՏՈՒՅՑՆԵՐ» | ՊԵՏԻԿ ՊԵՏՐՈՍՅԱՆ

ՀԲԸՄ Հայաստանը` Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հովանավորությամբ,Հայաստանում Բուլղարիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիկին Մարիա Պավլովա Ցոցորկովայի, Հայաստանի Ազգային պատկերասրահի և Սոֆիայի քաղաքային պատկերասրահի հետ համատեղ ներկայացնում է բուլղարահայ նկարիչ Պետիկ Պետրոսյանի (1912-1989) «Նավամատույցներ» ցուցահանդեսը:

Ավելի քան 90 գեղանկարչական ու գրաֆիկական երկերը պատմում են Հայաստանի, Սիլիստրայի, Բալչիկի, Դոբրուջայի գեղատեսիլ վայրերի ու գողտրիկ անկյունների մասին:

Ընդգրկված են աշխատանքներ ընտանիքի ու մասնավոր հավաքածուներից, Սոֆիայի քաղաքային պատկերասրահից, Սիլիստրայի, Վառնայի, Տուտրականի, Պազարջիկի, Դոբրիչի, Պլովդիվի պատկերասրահներից, Սիլիստրայի հայկական առաքելական եկեղեցուց, որոնք ներկայացնում են բնանկարներ, քաղաքային ու ծովային տեսարաններ, ինչպես նաև մեկ սրբապատկեր և եկեղեցու զարդապատկերների վերատպություններ:

Հոկտեմբեր 4 - նոյեմբեր 3, 11:00 - 17:00 
Հայաստանի ազգային պատկերասրահ (Արամի փ. 1)

Մուտքն ազատ է:

 
Դուք այստեղ եք՝ Home Ծրագրեր ԼՂՀ Ղարաբաղի կամերային նվագախումբ Content

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: