Error
  • JUser: :_load: Հնարավոր չե բեռնել օգտվողին այս ID-ով՝ 44
Error
  • JUser: :_load: Հնարավոր չե բեռնել օգտվողին այս ID-ով՝ 44

Ծրագրեր

ՀԲԸՄ նախագահ Պ. Սեդրակյանը ՀՀ նախագահ Ս.Սարգսյանին է ներկայացրել Միության աշխատանքը եւ առաջիկա անելիքները

ՄԱՐՏԻ 25- ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայ բարեգործական ընդհանուր միության նախագահ Պերճ Սեդրակյանին: Ինչպես "Արմենպրես"-ին տեղեկացրին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, բարձր գնահատելով ՀԲԸՄ ազգանվեր եւ հայապահպան գործունեությունը, ՀՀ նախագահն ասել է, որ միշտ էլ հաճելի է լսել նոր ծրագրերի մասին: ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանը ներկայացրել է Միության աշխատանքը եւ առաջիկա անելիքները: Նա ասել է, որ Բարեգործականը ձեռնարկել է նոր ծրագրեր, որոնց հիմնական նպատակը սփյուռքահայության նոր սերնդի կապերը Հայրենիքի հետ ուժեղացնելն է: Զրուցակիցները խոսել են նաեւ Սփյուռքի ներուժի պահպանման, ազգային նպատակների շուրջ սփյուռքահայության համախմբման, հայապահպանության, կրթական եւ այլ հիմնախնդիրների վերաբերյալ` Հայաստան-Սփյուռք փոխգործակցության մեջ կարեւորելով նորաստեղծ սփյուռքի նախարարության դերը:

ԿԱԹՈՂԻԿՈՍՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀԲԸՄ ՆԱԽԱԳԱՀԻՆ Մարտի 24-ին Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայ Բարեգործական Ընդհանուր Միության նախագահ տիար Պերճ Սեդրակյանին: Ամենայն Հայոց Հայրապետն իր գոհունակությունը հայտնեց ՀԲԸՄ ազգանպաստ գործունեության և Հայրենիքին, Սփյուռքին և Եկեղեցուն հանապազ մատուցվող արդյունավետ ծառայության համար: Նորին Սրբությունը մասնավոր իր գնահատանքը հայտնեց տիար Պերճ Սեդրակյանին նվիրյալ ոգու և նախանձախնդիր վերաբերմունքի համար հանդեպ Հայ Եկեղեցին և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը: Վեհափառ Հայրապետը և պրն. Սեդրակյանը անդրադարձան Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և Հայ Բարեգործական Ընդհանուր Միության սերտ համագործակցությանը, քննարկեցին համատեղ իրականացվող կրթական, սոցիալական ծրագրերի ընթացքը: Իր խոսքում ՀԲԸՄ նախագահը, շնորհակալություն հայտնելով Նորին Սրբության բարձր գնահատանքի համար, ընդգծեց Հայ Եկեղեցու և հոգևորականության կարևոր դերը հայ ժողովրդի հոգևոր և ազգային կյանքում և հավաստիացրեց, որ Հայ Բարեգործական Ընդհանուր Միությունը շարունակելու է աջակից լինել Հայ Եկեղեցուն` նշելով, որ Հայ Եկեղեցին և ՀԲԸՄ-ն միշտ միասնաբար են իրականացրել իրենց առաքելությունը մեր ժողովրդի կյանքում:

ՀՀ վարչապետն ընդունել է ՀԲԸՄ նախագահին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ ընդունել է Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) նախագահ Պերճ Սեդրակյանին։ Վարչապետը նշել է, որ պարոն Սեդրակյանի հետ նախորդ հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման արդյունքները ոգեւորիչ են։ ՀՀ կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել Հայ բարեգործական ընդհանուր միությանը եւ անձամբ Պերճ Սեդրակյանին հայրենիքում իրականացված ծրագրերի համար։ Ըստ Տիգրան Սարգսյանի, այդ ամենն այսօր կարեւորվում է նաեւ այն պատճառով, որ օգնում է թուլացնելու համաշխարհային ֆինանսական եւ տնտեսական ճգնաժամի բացասական ազդեցությունները, միաժամանակ, նաեւ բարձրացնելու դիմադրողականությունը դրանց հանդեպ։ ՀԲԸՄ—ի նախագահ Պերճ Սեդրակյանն ընդգծել է, որ, իր համոզմամբ, միության գործունեությունը պետք է կենտրոնանա առաջին հերթին հայրենիքի շուրջ, քանի որ, ըստ նրա, իրականացվող ծրագրերը հայրենիքի միջոցով աջակցում են նաեւ ամբողջ սփյուռքի հիմնախնդիրների լուծմանը։

ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է ՀԲԸՄ նախագահին Մարտի 24—ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահ Պերճ Սեդրակյանին։ Նրան ուղեկցում էին ՀԲԸՄ կենտրոնական վարչական ժողովի անդամ Վազգեն Յակուբյանը եւ ՀԲԸՄ Հայաստանի ներկայացուցչության տնօրեն Աշոտ Ղազարյանը։ Ողջունելով հյուրերին՝ ԱԺ նախագահը շեշտեց Հայկական բարեգործական ընդհանուր միության հայապահպանությանն ուղղված հայրենանվեր մեկդարյա գործունեությունը՝ նշելով, որ ՀԲԸՄ—ը մեր երկրում իրականացրել է մի շարք կրթական, մշակութային, սոցիալական, մարդասիրական եւ եկեղեցաշինական ծրագրեր։ Պարոն Աբրահամյանը կարեւորեց միության դերը ապագա սերունդների համար հոգեւոր ժառանգության պահպանման գործում։ Նշվեց, որ միության բարերարների աջակցությամբ եւ Սուրբ Էջմիածնի ջանքերով վերականգնվել են նաեւ բազմաթիվ եկեղեցիներ, ստեղծվել են հոգեւոր դպրոցներ եւ կազմավորվել հայորդյաց տներ։ Խորհրդարանի ղեկավարը ողջունեց սփյուռքահայ երիտասարդների համար կազմակերպված ծրագրերը, որոնք ուղղված են Հայաստանը բացահայտելուն, ավանդույթները, մշակույթը, պատմությունը ճանաչելուն եւ հայրենիքի հետ իրենց կապերը ամրապնդելուն։ ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանը շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ ներկայացրեց կատարված աշխատանքը, խոսեց անելիքների մասին։ Ավելի քան 22.000 անդամ ունեցող ՀԲԸՄ—ի 120 մասնաճյուղերն ու 27 մշակութային կենտրոններն այժմ գործում են 29 երկրներում։ Չնայած համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամին, ՀԲԸՄ—ը փորձում է իրականացնել բոլոր նախատեսված ծրագրերը։ Պարոն Սեդրակյանը նշեց, որ Նորքում ՀԲԸՄ—ն արդեն իսկ ունի 1,5 հեկտար հողատարածք, ուր նախատեսում է ստեղծել ուսուցողական կենտրոն, որը կշարունակի Կիպրոսի Մելքոնյան կրթական հաստատության գործը։ Այնտեղ ամեն տարի կարող են ուսանել աշխարհի տարբեր երկրների ավելի քան 1000 հայազգի ուսանողներ, եւ այն կարող է դառնալ երիտասարդ հայ մասնագետների, մտավորականների համաշխարհային երիտասարդական եզակի կենտրոն։ Հայաստան—սփյուռք փոխգործակցության մեջ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը կարեւորեց նորաստեղծ սփյուռքի նախարարության գործունեությունը համատեղ ծրագրեր մշակելու եւ իրականացնելու հարցում եւ պատրաստակամություն հայտնեց մշտապես աջակցել Հայկական բարեգործական ընդհանուր միությանը՝ իր ազգանվեր եւ հայապահպան առաքելությունն իրականացնելու գործում։ Զրույցի ընթացքում Տիգրան Սարգսյանը եւ Պերճ Սեդրակյանը խոսել են նաեւ սփյուռքի ներուժի պահպանման, ազգային նպատակների շուրջ սփյուռքահայության համախմբման, հայապահպանության, կրթական եւ այլ հիմնախնդիրների լուծման համար հայոց պետության, եկեղեցու, բարեգործական եւ այլ կազմակերպությունների ջանքերի մեկտեղման հարցերի մասին։

Համազգային խնդիրներին՝ համակարգված մոտեցում ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Հայ բարեգործական ընդհանուր միության նախագահ Պերճ Սեդրակյանին, որին ուղեկցում էին ՀԲԸՄ կենտրոնական վարչության անդամ Վազգեն Յաղուբյանը, Կալիֆորնիայի ՀԲԸՄ փոխատենապետ Հայկ Մսրլյանը, ՀԲԸՄ—ի Հայաստանի ներկայացուցչության տնօրեն Աշոտ Ղազարյանը։ Նախարարը ողջունեց հյուրերին, իր գոհունակությունը հայտնեց Հայ բարեգործական ընդհանուր միության արդյունավետ գործունեության առնչությամբ՝ ե՛ւ հայրենիքում ե՛ւ Սփյուռքում, հակիրճ ներկայացրեց նախարարության գործառույթներից բխող ազգապահպան եւ ազգահավաք ծրագրերը, որոնք նպատակաուղղված են Հայաստան—Սփյուռք գործակցության բոլոր բնագավառներում պետական քաղաքականության գերակա ուղղությունների կենսագործմանը։ ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանն իր խոսքում կարեւորեց ՀՀ սփյուռքի նախարարության կողմից ազգային—պետական քաղաքականությունից բխող համակարգված ռազմավարության իրականացումը, եւ որ դրանում ազգային ու պետական մոտեցումների հավասարակշռված միաձուլումը աներկաբայորեն կհանգեցնի սպասված արդյունքների։ Պարոն Սեդրակյանն այնուհետեւ շարադրեց իր մոտեցումները Հայաստան—սփյուռք գործակցության զարգացման հայեցակարգային խնդիրներին, կարեւորեց հատկապես երիտասարդների հետ տարվող աշխատանքները, երիտասարդ լիդերների պատրաստումը, ուսումնական պրակտիկայի անցկացումը նաեւ հայրենիքում։ Նախարար Հրանուշ Հակոբյանը շեշտեց, որ ՀՀ սփյուռքի նախարարության մշակած ծրագրերի հիմքում ՀՀ նախագահի, ՀՀ կառավարության ծրագրային դրույթներն են, որոնցում հիմնականում ներառված եւ ներկայացված են Հայաստան—սփյուռք գործակցության զարգացման նպատակները։ Ինչպես հայտնեցին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, ըստ նախարարի, բազմաշերտ ու բազմազան սփյուռքի հետ բոլոր մակարդակներում ճշգրիտ եւ համակարգված հարաբերություններ կառուցելու եւ համազգային ծրագրերի իրականացմանը սփյուռքի ահռելի ներուժի օգտագործման նպատակով կառուցողական քայլերի իրականացումը՝ մեր համընդհանուր նպատակներին հասնելու լավագույն գրավականներից է։ Տիկին Հակոբյանը նշեց, որ ՀՀ սփյուռքի նախարարությունը նախ եւ առաջ իրականացնում է Հայրենիք—սփյուռք գործակցության քաղաքականությունը, որը ենթադրում է օրենսդրության մշակում եւ կատարելագործում, ռազմավարության եւ առանձին ծրագրերի մշակում, որոնք եւ ընթացքի մեջ են։ ՀԲԸՄ նախագահն առաջարկեց որոշակի ծրագրերի համատեղ իրականացում, ինչը գոհունակությամբ ընդունվեց նախարարի կողմից։

 

 

Տեսանյութ

 

end faq

 
Դուք այստեղ եք՝ Home Ծրագրեր Արխիվ 2009 Նորություններ ՀԲԸՄ նախագահ Պ. Սեդրակյանը ՀՀ նախագահ Ս.Սարգսյանին է ներկայացրել Միության աշխատանքը եւ առաջիկա անելիքները

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: