Ծրագրեր

ՀԲԸՄ ԵԱ-ՆԵՐԻ ՆՈՐ ԾՐԱԳԻՐԸ ԽԱՉԻԿ ԳՅՈՒՂՈՒՄ

Ապրիլի 10-ին, ՀԲԸՄ երիտասարդ արհեստավարժների Երևանյան թիմը, նախագահ Հարություն Պողոսյանի, CARD-ի ագրոզարգացման գծով համակարգող Աննա Կարապետյանի և ՀՀ բնապահպանության նախարա-րության աշխատակից Վահագն Սարգսյանի գլխավորությամբ, մեկնեց Վայոց Ձորի Խաչիկ գյուղ իրականացնելու իրենց հաջորդ, այս անգամ արդեն բնապահպանական նախաձեռնությունը: Գյուղի վերակառուցվող հինավուրց եկեղեցու հարևանությամբ կազմակերպվեց ծառատունկ, որին, բացի ՀԲԸՄ ԵԱ-ներից և CARD-ի աշխատակիցներից, մասնակցեցին նաև գյուղի երիտասարդները` գյուղապետ Վաչիկի գլխա-վորությամբ: Ծրագրի համար ՀՀ բնապահպանության նախարարու-թյունը տրամադրել էր 95 տնկի: Նախաձեռնության նպատակն էր ակտիվացնել գյուղական կյանքը, խրախուսել երիտասարդությանն ավելի ուշադիր և սրտացավ լինել շրջապատի հանդեպ, նրանց կապել հայրենի բնակավայրին և ՀԲԸՄ ԵԱ-ների կողմից ստեղծված տարածքն ապագայում օգտագործել որպես եկամտի աղբյուր: Գյուղի բնակիչներն իրենց շնորհակալական խոսքն ուղղեցին նախաձեռնության հեղինակներին` հույս հայտնելով, որ նման ծրագրերը շարունակական կլինեն: ՀԲԸՄ ԵԱ-ներն իրենց հերթին խոստացան հետևողական լինել իրենց որդեգրած քաղաքականության և ծրագրերի իրականացման հարցում: Նախիջևանից մի քանի կիլոմետր հեռու գտնվող Խաչիկ գյուղը համարվում է ռազմավարական նշանակություն ունեցող գյուղ, որը գրեթե ամբողջովին անուշադրության է մատնված: ՀԲԸՄ ԵԱ-ների այս նախաձեռնությունն այսքանով չի սահմանափակվում: Ծրագրի 2-րդ փուլում այս տարածքում կտեղադրվեն նաև նստարաններ, խաղահրապարակ, ժամանցի այլ հարմարություններ:

 

 

FAQ header 1

 

end faq

 
Դուք այստեղ եք՝ Home Ծրագրեր Արխիվ 2010 ԵԱ Երևան ՀԲԸՄ ԵԱ-ՆԵՐԻ ՆՈՐ ԾՐԱԳԻՐԸ ԽԱՉԻԿ ԳՅՈՒՂՈՒՄ

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: