Ծրագրեր

ԱՅՑ ԵՌԱԲԼՈՒՐ

 

2010թ. հունվարի 28-ին` ՀՀ ազգային բանակի օրվա կապակցությամբ, ՀԲԸՄ Երևանի սկաուտներն ու արենուշները` խմբապետական կազմի ուղեկցությամբ, այցելեցին Եռաբլուր-պանթեոն` իրենց հարգանքի տուրքը մատուցելու բոլոր այն հերոսների հիշատակին, ովքեր իրենց արյան գնով կերտեցին մեր հաղթանակները: ՀԲԸ Միության անունով ծաղկեպսակ դրվեց մատուռին կից, 21 սյուն երից բաղկացած հուշահամալիրի մոտ: Մեծ էր սկաուտների ու արենուշների հպարտությունն ու հուզմունքը, քանզի նրանք քայլում էին Պատվո շքախմբի առջևից` իրենց կոչմանն արժանի, և վերջիններիս խրոխտ ոտնաձայները պարտադրում և պարտավորեցնում էին լինել ավելի համախմբված, պարտքին գիտակից և միասնական: ՀԲԸՄ Երևանի սկաուտական խումբն ստեղծվել է 2008թ.-ին: Շարժմանն արդեն իսկ անդամագրվել են ավելի քան 100 սկաուտներ ու արենուշներ, ովքեր կազմակերպում են ամենշաբաթյա հանդիպումներ ՀԲԸՄ և Սբ. Էջմիածնի Արաբկիրի Հայորդյաց Տանը: Շատ շուտով իր գործունեությունը կսկսի նաև շարժման նոր մասնաճյուղը Նորքի Հայորդյաց Տանը: