Ծրագրեր

ՀԲԸՄ ՍԿԱՈՒՏՆԵՐԻ ԾԱՂԿԱԶԱՐԴԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ-ՎԱՃԱՌՔԸ

Կիրակի, մարտի 28-ին, Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի և Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) Արաբկիրի հայորդյաց տանը տեղի ունեցավ ցուցահանդես-վաճառք, որը կազմակերպել էր ՀԲԸՄ Երևանի սկաուտական խորհուրդը: Ծաղկազարդի առթիվ կազմակերպված այս ցուցահանդես-վաճառքի ընթացքում այցելուներին առաջարկվում էին ՀԲԸՄ Երևանի սկաուտական շարժման անդամների, ինչպես նաև տիկնանց օժանդակ հանձնախմբի անդամների պատրաստած ձեռքի աշխատանքները, հուշանվերներն ու Սբ. Զատկի հատուկ քաղցրավենիքը:

Հայաստանում ՀԲԸՄ սփյուռքահայ երիտասարդական ծրագրերի կոորդինատոր Հերմինե Դուզյանի, ՀԲԸՄ Հայաստանի ներկայացուցչության փոխտնօրեն Հովիկ Եորդեկյանի, սկաուտական շարժման անդամների, ծնողների ու բարեկամների մասնակցությամբ տեղի ունեցած ցուցահանդես-վաճառքն անցավ տոնական մթնոլորտում: ՀԲԸՄ Երևանի սկաուտական խումբն ստեղծվել է 2008թ.:

Շարժմանն արդեն իսկ անդամագրվել են ավելի քան 100 սկաուտներ ու արենուշներ, ովքեր կազմակերպում են ամենշաբաթյա հանդիպումներ ՀԲԸՄ և Սբ. Էջմիածնի Արաբկիրի Հայորդյաց Տանը:

 
Դուք այստեղ եք՝ Home Ծրագրեր Արխիվ 2010 Սկաուտական շարժում ՀԲԸՄ ՍԿԱՈՒՏՆԵՐԻ ԾԱՂԿԱԶԱՐԴԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ-ՎԱՃԱՌՔԸ

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: