Ծրագրեր

ՀԲԸ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ ՍԿՍՈՒՄ Է ԱՄԱՌԱՅԻՆ ՓՈՐՁԱՌՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ

Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունն ընդունում է դիմումներ իր նորաստեղծ Մոսկովյան ամառային փորձառության ծրագրի համար: Որպես հայկական սփյուռքի մեծագույն համայնք ունեցող քաղաք` Մոսկվան շատ շուտով կդառնա ՀԲԸՄ-ի երիտասարդական ծրագրի նոր հանգրվանը` համալրելով արդեն իսկ հաջողությամբ գործող Նյու Յորքի, Փարիզի և Երևանի համանման ծրագրերի շարքը:

Մոսկովյան առաջին ամառային փորձառության ծրագիրը տեղի կունենա 2010թ.-ի հունիսի 26-ից հուլիսի 31-ն ընկած ժամանակահատվածում: Ծրագիրը հնարավորություն է ընձեռում աշխարհի տարբեր մասերում բնակվող հայ ուսանողներին հինգ շաբաթ շարունակ աշխատանքային փորձառություն ձեռք բերել բիզնեսի, դիվանագի-տության, արդյունաբերության և նորարարության մեծագույն կենտրոններից մեկում: Ռուսաստանի Դաշ-նության մայրաքաղաքն այսօր համարվում է հարյուրավոր խոշորագույն միջազգային ընկերու-թյունների և առաջատար կազմակերպությունների կենտրոն: Այդ 5 շաբաթների ընթացքում ծրագրի մասնակիցները կապրեն Մոսկվայի Պետական Համալսարանի ուսանողական հանրակացարանում աշխարհի լավագույն հայազգի ուսանողների հետ:

Նյու Յորքի և Երևանի համանման ծրագրերի նման, այս ծրագրի մասնակիցներն էլ հնարավորություն կունենան բացահայտել քաղաքի հայկական բնութագիրն ու ծանոթանալ տեղի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ, ովքեր այսօր մեծ դեր ունեն Խորհրդային Միության նախկին մայրաքաղաքի վերածնունդի հարցում: Տարբեր շրջագայությունների, կրթական սեմինարների և մշակութային անցուդարձի հետ մեկտեղ մասնակիցները հնարավորություն կունենան նաև այցելել ՌԴ մշակութային մայրաքաղաք համարվող Սանկտ Պետերբուրգ` ծանոթանալու ցարական Ռուսաս-տանի մշակութային հարստությունների, աշխարհա-հըռչակ Էրմիտաժի և Սբ. Կատերինա Հայկական Առաքելական Եկեղեցու հետ:

Ռուսերենի իմացությունը պարտադիր պայման չէ մասնակիցների համար, քանի որ իրենց ամառային փորձառությունը նրանք կանցկացնեն անգլիախոս միջավայրում: Մանրամասն տեղեկությունների համար այցելեք www.agbu.org/msip կամ գրեք Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript էլեկտրոնային հասցեին: