Error
  • JUser: :_load: Հնարավոր չե բեռնել օգտվողին այս ID-ով՝ 44
Error
  • JUser: :_load: Հնարավոր չե բեռնել օգտվողին այս ID-ով՝ 44

Ծրագրեր

ՀԲԸՄ 2009 "ԲԱՑԱՀԱՅՏԻ՛Ր ՀԱՅԱՍՏԱՆԸ" ԾՐԱԳԻՐԸ ՀԱՅՐԵՆԱՃԱՆԱՉՈՒԹՅԱՆ ՈՒ ՀԱՆՐՕԳՈՒՏ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԱՌԻԹ

ՀԲԸ Միության երիտասարդական ծրագրերի շարքում իր ուրույն տեղն ունի "Բացահայտի՛ր Հայաստանը" ծրագիրը, որն ամեն տարի համախմբում է 15-18 տարեկան սփյուռքահայ երիտասարդների, որոնք անմոռանալի օրեր են անցկացնում հայրենիքում: Այս տարի նույնպես, օգոստասի 7-ից-28-ն ընկած ժամանակահատվածում, թվով 20 երիտասարդներ ԱՄՆ-ից, Կանադայից, Ֆրանսիայից ու Շվեյցարիայից մասնակցեցին ծրագրին, որը ղեկավարում էր Հայաստանում ՀԲԸՄ սփյուռքահայ երիտասարդական ծրագրերի համակարգող Հերմինե Դուզյանը: Էջմիածին, Սարդարապատ, Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, Մատենադարան, ՀԲԸՄ <<Անդրանիկ>> սկաուտական ճամբար, Գառնի, Գեղարդ, Սևան, Վազգենյան հոգևոր ճեմարան, Խոր Վիրապ, Նորավանք և Գորիս կատարած այցելություններից բացի երիտասարդները մասնակցեցին նաև դեպի Արագած կազմակերպված արշավի: Ծրագրի շրջանակներում երիտասարդները մասնակցեցին նաև հանրօգուտ աշխատանքների` վերանորոգելով գյուղական մի տնակ Արմավիրում և կառուցելով երկաթյա ցանկապատ Երևանի <<Զատիկ>> մանկատան բակում, “Fuller” կազմակերպության հետ համատեղ: Նրանք նաև այցելեցին ՀԲԸՄ մարդասիրական օգնությամբ գործող Երևանի Արաբկիր համայնքի բարեգործական ճաշարան, որտեղ մասնակցեցին ճաշարանից օգտվող տարեցներին ճաշի մատակարարման աշխատանքներին: Արցախ կատարած այցելության ընթացքում երիտասարդների աջակցությամբ տեղի մանկական գրադարանում բացվեց օտարալեզու գրականության նոր տաղավար, որն առաջին նմանատիպ տաղավարն էր այդ գրադարանում: Գրադարանների աջակցության այս ծրագիրը շարունակական բնույթ է կրելու: Օգտվելով առիթից ծրագրի մասնակիցներն այցելեցին նաև ՀԲԸՄ-ի կողմից կառուցված Նորաշեն ավան, հիացան Գանձասարի և Շուշիի գեղեցկությամբ: Արցախ այցելության ընթացքում ծրագրի մասնակիցներին ուղեկցում էին նաև ՀԲԸՄ Հարավային Կալիֆորնիայի Շրջանային Հանձնաժողովի փոխատենապետ Հայկ Մսրլյանը և նրա եղբայրը` Բեյրութի Հայ Ավետարանական Քոլեջի տնօրեն Զավեն Մսրլյանը: <<Կուզեինք մեր խորին երախտագիտությունը հայտնել Ձեզ մեր երեխաներին ընձեռված այս շրջադարձային հնարավորության և փորձառության համար: Նրանք Հայաստանից վերադարձան մեր մշակույթի մասին ավելի խորը գիտելիքներով և իրենց ունեցածն ավելի գնահատելու գիտակցությամբ: Լիան երեք անմոռանալի շաբաթներ անցկացրեց Ձեզ հետ և վերադարձավ հայերեն լեզվի բարելավված գիտելիքներով և իր ազգային ժառանգության էլ ավելի հստակ ըմբռնումով: Նա ձեռք է բերել հիանալի նոր ընկերներ: Վերադառնալուց ի վեր Լիան անդադար քնի ու հանգստի կարիք է զգում, որն անկասկած ցուցանիշ է Հայաստանում նրա անցկացրած հրաշալի օրերի: Լիան ասաց, որ երբեք չի մոռանա այս ուղևորությունը: Նա նաև ասաց, որ այն մշակութային, սոցիալական և համայնքային գործունեության հրաշալի միացություն էր, որի գագաթնակետն արշավն էր դեպի Արագած լեռ>>, ասացին Ալին և Մանո Խաչատրյանները, ծրագրի մասնակիցներից մեկի` Լիա Խաչատրյանի ծնողները:
 
Դուք այստեղ եք՝ Home Ծրագրեր Արխիվ 2009 Նորություններ ՀԲԸՄ 2009 "ԲԱՑԱՀԱՅՏԻ՛Ր ՀԱՅԱՍՏԱՆԸ" ԾՐԱԳԻՐԸ ՀԱՅՐԵՆԱՃԱՆԱՉՈՒԹՅԱՆ ՈՒ ՀԱՆՐՕԳՈՒՏ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԱՌԻԹ

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: