Ծրագրեր

ՀԲԸՄ ՆԱՋԱՐՅԱՆ-ԳՅՈՒԼԲԵՆԿՅԱՆ ԴՊՐՈՑԸ` "ԼԱՎԱԳՈՒՅՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹՕՋԱԽ" ՄՐՑՈՒՅԹԻ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ

Հոկտեմբերի 18-ին, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի մեծ դահլիճում տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի նախարարության և Համաշխարհային հայկական կոնգրեսի կողմից կազմակերպված “Լավագույն հայկական կրթօջախ” մրցույթում հաղթողների մրցանակաբաշխության եզրափակիչ հանդիսավոր արարողությունը: Մրցույթին հայտ էր ներկայացրել 62 կրթական հաստատություն, որոնցից 31-ը մեկօրյա, 31-ն ամենօրյա դպրոցներ, վարժարաններ, ճեմարաններ: Ամենօրյա դպրոցներից գլխավոր մրցանակին արժանացավ Մելանքթոն և Հայկ Արսլանեան ճեմարանը (Բեյրութ, Լիբանան): Մրցանակներ ստացան նաև Հ.Բ.Ը.Մ. Լազար Նաջարյան-Գալուստ Գյուլբենկյան վարժարանը (Հալեպ, Սիրիա), Ազգային Քարեն Եփփէ ճեմարանը (Հալեպ, Սիրիա), □Քանանեան□ օրիորդաց դպրոցը (Նոր Ջուղա, Իրան) և Սոչիի թիվ 31 միջնակարգ դպրոցը (Սոչի, ՌԴ):

 
Դուք այստեղ եք՝ Home Ծրագրեր Արխիվ 2010 Նորություններ ՀԲԸՄ ՆԱՋԱՐՅԱՆ-ԳՅՈՒԼԲԵՆԿՅԱՆ ԴՊՐՈՑԸ` "ԼԱՎԱԳՈՒՅՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹՕՋԱԽ" ՄՐՑՈՒՅԹԻ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: