Ծրագրեր

ՀԲԸ Միության հովանավորությամբ բացվեց Նուբարաշենի մարզա-մշակութային կենտրոնը

Նուբարաշեն ավանը կառուցվել է 1930-ականներին, Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) հիմնադիր-նախագահ Պողոս Նուբար Փաշայի առատաձեռն նվիրատվության ու միության հատկացրած գումարների շնորհիվ: Համագործակցելով Համաշխարհային բանկի ու Հայաստանի Սոցիալական ներդրումների հիմնադրամի (ՀՍՆՀ) հետ, համաֆինանսավորման սկզբունքով, 2007 թ. ՀԲԸՄ-ը վերանորոգեց իր աջակցությունը Երեւանի Նուբարաշեն համայնքին` ստանձնելով թաղային համայնքի կիսակառույց մարզա-մշակութային կենտրոնի շինարարական աշխատանքների ավարտման ծրագիրը: Կենտրոնի շինարարությունը սկսել էր Գագիկ Ծառուկյան հիմնադրամը: Շինարարության ավարտի ու արտաքին ու ներքին հարդարման աշխատանքների համար ՀԲԸՄ-ն հատկացրել էր 82 մլն. ՀՀ դրամ, փաստորեն ապահովելով ծախսերի ավելի քան 55 տոկոսը, ներառյալ համայնքի 10 տոկոս մասնաբաժինը: Նորակառույց համալիրում գործելու են մարզադահլիճ, մշակութային միջոցառումների համար նախատեսված դահլիճ, գեղարվեստական ու սպորտի խմբակների փորձասրահներ, համակարգչային կենտրոն ու գրադարան: Նոր կենտրոնը կծառայի ոչ միայն Նուբարաշենի, այլ նաեւ հարակից գյուղերի բնակիչներին, որոնք զրկված էին նման մարզա-մշակութային կենտրոնից: Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության նախագահ Պերճ Սեդրակյանի, ՀԲԸՄ Կենտրոնական վարչական ժողովի անդամներ Վազգեն Յակուբյանի ու Երվանդ Զորյանի, Համաշխարհային բանկի գործադիր տնօրեն Ռուդոլֆ Յան Թրեֆերսի, Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի տնօրեն Աշոտ Կիրակոսյանի, Նուբարաշենի համայնքապետ Մհեր Հովհաննիսյանի, ՀԲԸՄ Հայաստանի ներկայացուցչության տնօրեն Աշոտ Ղազարյանի, համայնքապետարանի աշխատակիցների ու տեղի հասարակայնության ներկայացուցիչների մասնակցությամբ նորակառույց կենտրոնի բացումը կատարվեց մարտի 25-ին:
 
Դուք այստեղ եք՝ Home Ծրագրեր Արխիվ 2009 Ցուցասրահ ՀԲԸ Միության հովանավորությամբ բացվեց Նուբարաշենի մարզա-մշակութային կենտրոնը

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: