Ծրագրեր

ՀԲԸՄ-Ի ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՄԲ ԱՆՑԿԱՑՎԵՑ ՀԵՌՈՒՍՏԱԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՐԿՇԱԲԱԹՅԱ ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ

Հայկական բարեգործական ընդհանուր միության աջակցությամբ ՀԲԸՄ Հայաստանի ներկայացուցչությունում հունիսի 18-ից հուլիսի 2-ը երկշաբաթյա վարպետության դասընթաց անցկացրեց հեռուստալրագրող Արտակ Ալեքսանյանը: Նա Հանրային հեռուստատեսության «Հայլուր» լրատվական ծառայության պրոդյուսերն է, «Բանաձև» ընկերության նախագահը: Հանրային հեռուստաընկերությունով եթեր են հեռարձակվում նրա «Հատուկ Ռեպորտաժ» հեղինակային ծրագիրը և « Եվրոպական Բանաձև» թոք-շոուն: Հեռուստալրագրության մաստեր-կլասսի նպատակն էր սկսնակ ուսանողներին և Հայաստանի տարբեր ԲՈՒՀ-երի հեռուստալրագրության ֆակուլտետի 15 ուսանողի զինել գործնական գիտելիքներով, որոնք նրանք հնարավորություն կունենան կիրառել իրենց աշխատանքում: