Error
  • JUser: :_load: Հնարավոր չե բեռնել օգտվողին այս ID-ով՝ 44
Error
  • JUser: :_load: Հնարավոր չե բեռնել օգտվողին այս ID-ով՝ 44

Ծրագրեր

ԵՐԵՎԱՆՈՒՄ ՎԵՐԱԲԱՑՎԵՑ ՄԱՐԻ ՆՈՒԲԱՐ ԱԿՆԱԲՈՒԺԱԿԱՆ ԿԼԻՆԻԿԱՆ

 

Նոյեմբերի 27-ին, Երևանի կենտրոնում վերաբացվեց Մարի Նուբար ակնաբուժական կլինիկան լիովին վերանորոգված: Այն կառուցվել է 1929թ.-ին Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության հիմնադիր նախագահ Պողոս Նուբար փաշայի նվիրատվությամբ` ի հիշատակ իր կնոջ` Մարի Նուբարի: Կառուցվելուց ի վեր այն երբևէ չէր վերանորոգվել: Եվ ահա այսօր, շնորհիվ Երևանի Պետական Բժշկական Համալսարանի (ԵՊԲՀ) նախաձեռնության և ֆինանսավորության մենք ունենք վերանորոգված և տեխնիկապես ու բժշկական ժամանակակից սարքավորումներով հագեցած ակնաբուժական կլինիկա:Այն կապահովի բարձրորակ բժշկական օգնություն հանրապետության լավագույն մաս-նագետների կողմից աչքի հիվանդություններով տառապող թե՛    մանկահասակ, թե՛ մեծահասակ բնակչությանը: Հիվնադները կստանան մասնագիտացված վիրահատական և թերապևտիկ օգնություն: Կլինիկայում գործում են վիրահատական բաժանմունք, ֆունկցիոնալ ախտորոշման և խորհրդատվության սենյակներ, կա ստացիոնար և ամբուլատոր հիվանդների ընդունելության հնարավորություն: Կլինիկայի հանդիսավոր բացմանը ներկա էին ՀՀ տարածքային կառավարման նախարար և փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ԵՊԲՀ ռեկտոր Գոհար Քյալյանը, ՀԲԸՄ Հայաստանի ներկայացուցչության տնօրեն Աշոտ Ղազարյանը, այլ պաշտոնատար անձիք և հյուրեր:

 

 

Տեսանյութ

 

end faq

 
Դուք այստեղ եք՝ Home Ծրագրեր Արխիվ 2009 Նորություններ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՎԵՐԱԲԱՑՎԵՑ ՄԱՐԻ ՆՈՒԲԱՐ ԱԿՆԱԲՈՒԺԱԿԱՆ ԿԼԻՆԻԿԱՆ

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: