Ծրագրեր

ՀԲԸՄ ՖՐԱՆՍԻԱՅԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԽՄԲԻ ԱՅՑԸ ՀԱՅԱՍՏԱՆ

Օգոստոսի 1-30-ը, Հայաստան այցելեց ՀԲԸՄ Ֆրանսիայի երիտասարդական խումբը` Րաֆֆի Տեր-Հակոբյանի գլխավորությամբ: 18-26 տարեկան 32 հայ և ֆրանսիացի երիտասարդներից կազմված խումբը Հայաստանի և ԼՂՀ-ի տարբեր շրջաններում իրականացրեց մի շարք կամավոր շինարարական, բնապահպանական, առողջապահական և կրթական ծրագրեր: Օգոստոսի 2-12-ը, ԼՂՀ Քաշաթաղի շրջանի Բերձոր գյուղում խումբն իրականացրեց շինարարական ախատանքներ: Առաջարկված տարբերակներից խումբն ընտրեց Բերձորի 2-հարկանի մշակութային կենտրոնի վերանորոգումը: Այն կառուցվել էր եկեղեցու կողմից 1999-ին և հետագայում հանձնվել Բերձորի երիտասարդներին որպես մշակութային կենտրոն:

FAQ header 1

 

end faq