Ծրագրեր

ՀԲԸՄ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԱՐՀԵՍՏԱՎԱՐԺՆԵՐՆ ՕԳՆՈՒՄ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻՆ

2001թ. ի վեր ՀԲԸՄ Երիտասարդ Արհեստավարժների (ԵԱ) աշխարհասփյուռ խմբերն իրենց ֆինանսական աջակցությունն են բերել Հայաստանի Ամերիկյան Համալսարանին (ՀԱՀ)` անցած 10 տարիների ընթացքում ընդհանուր առմամբ հանգանակելով ավելի քան 29,000 ԱՄՆ դոլար: ՀԲԸՄ ԵԱ խմբերի կողմից հանգանակված գումարները տարիների ընթացքում օգտագործվել են տարբեր նպատակներով, այդ թվում ՀԱՀ-ի` ACM թվային գրադարանին վճարվող տարեկան անդամավճարի ծախսերը հոգալու, ուսանողներին կրթաթոշակ տրամադրելու և այլ նպատակներով: ՀԱՀ-ն պատրաստում է առաջատար մասնագետներ, որոնք ապագայում իրենց ներդրումը պիտի ունենան Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման բնա-գավառում և ՀԲԸՄ ԵԱ-ները հավատացած են, որ կրթության ոլորտում իրենց ներդրումները հայրենիքին օգտակար լինելու լավագույն ձևերից են: Աջակցելով այսօրվա ուսանողին` նրանք աջակցում են վաղվա Հայաստանին: Այս գործին իրենց ակտիվ մասնակցությունն են բերել ՀԲԸՄ ԵԱ խմբեր և համագործակցող կազմա-կերպություններ տարբեր քաղաքներից` այդ թվում Բոստոնի, Նյու Յորքի, Լոս Անջելոսի, Հյուսիսային Կալիֆորնիայի և Մոնրեալի ՀԲԸՄ ԵԱ խմբերը և “Հայք” կազմակերպությունը Ֆրանկֆուրտից: Մեկ տասնամյակ անց, շարունակելով իրենց ամենամյա ավանդական դրամահավաքը, Հյուսիսային Ամերիկայի և Եվրոպայի մի շարք ՀԲԸՄ ԵԱ խմբեր վերջերս հանգանակեցին 2,200 ԱՄՆ դոլար ՀԱՀ-ի անդամակցությունը ACM թվային գրադարանին ևս մեկ տարով երկարաձգելու նպատակով:

 
Դուք այստեղ եք՝ Home Ծրագրեր Արխիվ 2011 ԵԱ Երևան ՀԲԸՄ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԱՐՀԵՍՏԱՎԱՐԺՆԵՐՆ ՕԳՆՈՒՄ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻՆ

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: