Ծրագրեր

ՄԵԿՆԱՐԿԵՑ ՀԲԸՄ "ԱՆԴՐԱՆԻԿ" 2011 ՍԿԱՈՒՏԱԿԱՆ ԲԱՆԱԿՈՒՄԸ

Չորրորդ տարին անընդմեջ Հայաստանում տեղի է ունենում ՀԲԸՄ "Անդրանիկ" սկաուտական բանակումը, որին մասնակցում են միության տարբեր մասնաճյուղերի սկաուտական խմբեր: Լոռու մարզի Լերմոնտովո համայնքում գտնվող ՀԲԸՄ սկաուտական բանակավայրում այս տարի հավաքվելու են Սիրիայի, Լիբանանի, Իրանի, Ամերիկայի Միացյալ Նահանգների, Ուրուգվայի ու Հայաստանի սկաուտական խմբերը: Շուրջ 350 սկաուտների մասնակցությամբ կայանալիք բանակումն ընթանալու է երեք հանգրվաններով: ՀԲԸՄ "Անդրանիկ" 2011 սկաուտական բանակումի առաջին հանգրվանի բացումն ու դրոշակի օրհնության արարողությունը տեղի ունեցավ կիրակի, հուլիսի 3-ին: Լոռու մարզպետարանի պատասխանատուների, Գուգարաց թեմի ներկայացուցչի, Տավուշի թեմի առաջնորդական տեղապահ տեր Թորգոմ վարդապետ Տոնիկյանի, ՀԲԸ Միության ներկայացուցիչների, ինչպես նաև բազմաթիվ հյուրերի մասնակցությամբ կայացած բացման արարողությունն ազդարարեց բանակումի մեկնարկը: Առաջին հանգրվանի բանակումին մասնակցում են Թեհրանի, Բեյրութի ու Մոնտեվիդեոյի սկաուտները:

 

 

FAQ header 1

 

end faq

 
Դուք այստեղ եք՝ Home Ծրագրեր Արխիվ 2011 Անդրանիկ սկաուտական ճամբար ՄԵԿՆԱՐԿԵՑ ՀԲԸՄ "ԱՆԴՐԱՆԻԿ" 2011 ՍԿԱՈՒՏԱԿԱՆ ԲԱՆԱԿՈՒՄԸ

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: