Ծրագրեր

ՏԵՐ ԵՎ ՏԻԿԻՆ ՅԱԿՈՒԲՅԱՆՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՎԵՐԱՆՈՐՈԳՎԵՑ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԳԻՏԱԲԺՇԿԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆԻ ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ

Մայիսի 13-ին, Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության Հոգաբարձուների խորհրդի անդամ, բարերար Գառնիկ Յակուբյանն իր տիկնոջ` Անի Յակուբյանի հետ միասին, այցելեց ՀՀ առողջապահության նախա-րարության հանրապետական գիտաբժշկական գրադարան` ներկա գտնվելու իրենց իսկ նվիրատ-վությամբ վերանորոգված գրադարանի ուսուցողական կենտրոնի բացման արարողությանը: "Էլեկտրոնային բժշկական գրադարան" ծրագրի շրջանակներում Բաց հասարակության ինստիտուտը ֆինանսական միջոցներ էր տրամադրել գիտաբժշկական գրա-դարանին` համապատասխան կահույք և տեխնիկա ձեռք բերելու, ինչպես նաև գրադարանի վեբ կայքի պատրաստման նպատակով: Տեր և տիկին Յա-կուբյանները հանձն էին առել ֆինանսավորել գրադարանի ուսուցողական կենտրոնի վերանորոգման աշխատանքները, որի շրջանակներում վերանորոգվեցին ու ներկվեցին ուսուցողական կենտրոնի պատերը, փոխվեցին դռներն ու պատուհանները, գնվեցին շերտավարագույրներ և հատակի գորգածածկ: Բարերարներին իր ողջույնի խոսքն ուղղեց և շնորհակալագիր հանձնեց գրադարանի տնօրեն Աննա Շիրինյանը: ՀՀ առողջապահության նախարարության հանրապետական գիտաբժշկական գրադարանը հիմ-նադրվել է 1939 թվականին: