Ծրագրեր

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖԻԼՀԱՐՄՈՆԻԿ ՆՎԱԳԱԽՈՒՄԲ

Ընդունելով կատարողական արվեստի կարևորությունը՝ 1992 թ.-ից սկսած ՀԲԸՄ-ն ֆինանսավորում է 110 երաժիշտներից բաղկացած Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախումբը։ Տարեկան դրամաշնորհներ են հատկացվում ամենշաբաթյա համերգների, նոր երաժշտական գործիքների, վարչական ծախսերի, հավելյալ աշխատավարձերի, միջազգային համբավ ունեցող հրավիրված երաժիշտների և հատուկ տոնակա-տարությունների համար։ 2006 թ. ՀՖՆ-ն նշեց իր 80-ամյակը։ Այդ առիթով Հայաստան հրավիրվեցին երաժիշտներ և դիրիժորներ Ֆրանսիայից, Իտալիայից, Ճապոնիայից, Ռուսաստանից, Շվեյցարիայից ու ԱՄՆ-ից։ 2007 թ. «Հայաստանի Տարի Ֆրանսիայում» անունը կրող տոնակատարությունների շրջանակներում ՀՖՆ-ն մեկնեց Ֆրանսիա և համերգներով հանդես եկավ Լիոնում, Մարսելում, Նիսում, Սենթ Էթիենում, Վալանսում ու Փարիզում։ ՀՖՆ-ն հյուրախաղերով հանդես է եկել նաև ԱՄՆ-ում, Անգլիայում, Ավստրիայում, Գերմանիայում, Թուրքիայում, Իսպա-նիայում, Իրանում, Լիբանանում, Կանադայում, Կիպրոսում, Հունաստանում, Ճապոնիայում, Միացյալ Արաբական Էմիրություններում, Չեխիայում, Պորտու-գալիայում, Ռուսաստանում և Սլովակիայում, ինչպես նաև թողարկել է ավելի քան 50 լազերային ձայնասկավառակ։ ՀՖՆ-ն արդեն 4-րդ տարին անընդմեջ աշնան ամիսներին հաջողությամբ անց է կացնում Երևանյան միջազգային երաժշտական փառատոնը, որը դարձել է քաղաքի մշակութային ամենամյա խոշորագույն իրադար-ձություններից մեկը։

Link to www.apo.am

 
Դուք այստեղ եք՝ Home Ծրագրեր Արխիվ 2011 Ծրագրեր ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖԻԼՀԱՐՄՈՆԻԿ ՆՎԱԳԱԽՈՒՄԲ

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: