ԳԵՎՈՐԳ ՄՈՒՐԱԴՅԱՆ

 

Դիրիժոր

Ծնվել է 1947թ. Երևան քաղաքում:

1973թ.-ին գերազանցությամբ ավարտել է Երևանի կոնսերվատորիայի օպերային և սիմֆոնիկ դիրիժորության բաժինը:

1974-1990թթ. Հայաստանի Հեռուստառադիոյի սիմֆոնիկ նվագախմբի դիրիժորն էր,որի հետ իրագործել է հայ կոմպոզիտորների մի շարք ստեղծագործությունների ֆոնդային ձայնագրություններ:

1983թ-ին Մոսկվայում կայացած դիրիժորների համամիութենական 5-րդ մրցույթի մրցանակակիրն է:

1986-1987թթ. կատարելագործվել է Վիեննայի երաժշտական ակադեմիայի ասպիրանտուրայում:

1991թ-ին նշանակվել է Երևանի սիմֆոնիկ նվագախմբի դիրիժոր, իսկ 1995թ-ին ֆիլհարմոնիկ երգչախմբի ղեկավար և դիրիժոր: Գ. Մուրադյանի ղեկավարությամբ երգչախումբը նախապատրաստել է Մոցարտի, Վերդիի, Բեռլիոզի, Բրամսի, Ֆորեի Ռեքվիեմները, Հենդելի «Մեսիա» օրատորիան, Վիվալդիի «Գլորիան», Բեթհովենի 9-րդ սիմֆոնիան, Կարլ Օրֆի «Կարմինա Բուրանա» կանտատը, հայ կոմպոզիտորների խմբերգային շատ գործեր: Ղեկավարել է ՀՊՖՆ-ի Հոգևոր երաժշտության համերգները: Գ. Մուրադյանը աշխատել է նաև Սուրբ Գևորգ եկեղեցու և Մայր Տաճար Սուրբ Էջմիածնի եկեղեցական երգչախմբերի հետ:

Դասավանդել է Երևանի կոնսերվատորիայի օպերային պատրաստման ամբիոնում (դոցենտ), օպերային ստուդիայի առաջին դիրիժորներից էր: Հանդես է եկել Գերմանիայում, Ավստրիայում, Ֆրանսիայում, Իտալիայում, Կիպրոսում, Հունաստանում, բազմիցս՝ Պարսկաստանում և Խորհրդային Միության քաղաքներում:

2004թ-ին նշանակվել է Արցախի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր:

2009թ-ին արժանացել է ԼՂՀ վաստակավոր արտիստի կոչման:

2012 թ. նվագախումբը հանդես է եկել համերգներով Բերգեն/Նորվեգիա/քաղաքում:

 

 

 

 
Դուք այստեղ եք՝ Home

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: