ՀԲԸՄ ԲՈՒԵՆՈՍ ԱՅՐԵՍԻ ԿԱՆԱՆՑ ՀԱՆՁՆԱԽՄԲԻ ԱՅՑԸ ՀԱՅԱՍՏԱՆ

Ինչպես նախորդ երկու տարիներին, այս տարի նույնպես Հայաստան այցելեցին ՀԲԸՄ Բուենոս Այրեսի Կանանց հանձնախմբ անդամները: Ավանդական դարձած այցելությունն այս տարի տեղի ունեցավ սեպտեմμերի 15-27-ը: Այցելության օրերին ՀԲԸՄ Կանանց հանձնախմբի անդամները շրջեցին Հայաստանի տեսարժան վայրերն ու ծանոթացան Հայաստանի պատմամշակութային կոթողներին: Սեպտեմբերի 18-ին Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում ՀԲԸՄ Կանանց հանձնախմμի անդամներին ընդունեց Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Նույն օրը խումբը հյուրընկալվեց ՀԲԸՄ Հայաստանի ներկայացուցչությունում և ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանում:

ՀԲԸՄ-Ի ԾՐԱԳՐԵՐԸ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ

Անցած տարիներին Միության աջակցությամբ Ղարաբաղում կառուցվել է պատերազմի վետերանների և այրիների համար նախատեսված շենքը, վերակառուցվել է Ստեփանակերտի թիվ 7 դպրոցը և վերանորոգվել Ալեք Մանուկյանի անունը կրող փողոցը Ստեփանակերտում։ ՀԲԸՄ Ֆրանսիայի մասնաճյուղի նախաձեռնությամբ 2002 թ. սկսվեց Ղարաբաղի Հադրութի շրջանի Նորաշեն գյուղի վերակառուցումը։ Հետագայում այս ձեռնարկը վերածվեց ՀԲԸ Միության Արցախի վերաբնակեցման ընդհանուր ծրագրի, որի նպատակն էր վերականգնել և վերաբնակեցնել 1988-1994 թթ. պատերազմի հետևանքով ավերված ու լքված հայկական գյուղերը։

Ավելին՝ ՀԲԸՄ-Ի ԾՐԱԳՐԵՐԸ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ

ՀԲԸՄ Հայաստանի լրատու

ԹԻՎ 17, Նոյեմբեր - Դեկտեմբեր, 2011  25/12/2011

ԹԻՎ 16, ՍԵՊՏԵՄԲԵՐ-ՀՈԿՏԵՄԲԵՐ, 2011  15/11/2011

ԹԻՎ 15, ՀՈՒԼԻՍ-ՕԳՈՍՏՈՍ, 2011  14/09/2011

ԹԻՎ 14, ՀՈՒՆԻՍ, 2011  18/07/2011

ԹԻՎ 13, ԱՊՐԻԼ - ՄԱՅԻՍ, 2011  15/06/2011

ԹԻՎ 12, ՓԵՏՐՎԱՐ - ՄԱՐՏ, 2011  12/04/2011

 

ԹԻՎ 11, ԴԵԿՏԵՄԲԵՐ 2010 - ՀՈՒՆՎԱՐ 2011  16/02/2011

 

ՀԲԸՄ ԵՐԵՎԱՆԻ ՍԿԱՈՒՏԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄ Էդուարդ Տեր-Գասպարյանը ՀԲԸՄ Երևանի սկաուտական շարժման նոր ատենապետ

Սեպտեմբերի 7-ին տեղի ունեցավ ՀԲԸՄ Երևանի սկաուտական խորհրդի հերթական ժողովը, որի ժամանակ հայտարարվեց խորհրդի շրջանի ավարտը: 2008թ. ՀԲԸՄ Երևանի սկաուտական շարժման հիմնադրման օրվանից այս խորհուրդը` ատենապետ Կարեն Տիրարյանի գլխավորությամբ, բարեխղճորեն կատարեց իր պարտականությունները: Համաձայն սկաուտական կանոնագրի, խորհրդի գործունեության ժամկետի ավարտից հետո ընտրվում է նոր ատենապետ:

Ավելին՝ ՀԲԸՄ ԵՐԵՎԱՆԻ ՍԿԱՈՒՏԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄ Էդուարդ Տեր-Գասպարյանը ՀԲԸՄ Երևանի սկաուտական շարժման նոր ատենապետ

"Արմենիակա" ծրագիրը Հայաստանում - Տեսանյութ 1in.am-ի եթերում

 

Հոկտեմբերի 13-ին, Երևանի “ԹՈՒՄՈ” ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում տեղի ունեցավ հայկական ճարտարապետական ժառանգությանը նվիրված տվյալների շտեմարանի` “Արմենիակա”-ի մեկնարկը: Միջոցառմանը ներկա էին ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ՀԲԸՄ Եվրոպայի ատենապետ Ալեքսի Գովցյանը, ՀԲԸՄ Կենտրոնական վարչական ժողովի անդամներ Վազգեն Յակուբյանը և դր. Երվանդ Զորյանը, ՀԲԸՄ Փարիզի Նուբարյան գրադարանի տնօրեն Ռայմոնդ Գևորգյանը, ՀԲԸՄ Հայաստանի ներկայացուցչության տնօրեն Աշոտ Ղազարյանը, բազմաթիվ այլ հյուրեր: Ծրագրի կազմակերպիչներն են Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը (ՀԲԸՄ, Ֆրանսիա), Հայկական մշակույթի ուսումնասիրության և վավերագրության կենտրոնը (ՀՄՈՒՎԿ, Իտալիա):

 
Դուք այստեղ եք՝ Home

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: