Articles

ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՕՊԵՐԱ

Բարեգործական համերգ՝ կառուցելու խաղասրահ-ապաստան Կոթիի դպրոցում

Բարեգործական համերգ՝ կառուցելու խաղասրահ-ապաստան Կոթիի դպրոցում ՀԲԸՄ-ի ՔՀ Կամուրջ ծրագիրը, Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի Երիտասարդ արվեստագետների օպերային ծրագրի երգիչները Գեղարվեստական ղեկավար Լևոն Ջավադյանի և վոկալի մասնագետ Լյուբա Թադևոսյանի հետ սիրով հրավիրում են ներկա գտնվելու բարեգործական համերգի, որից ստացված ողջ հասույթով խաղասրահ կկառուցվի Կոթի սահմանամերձ գյուղի դպրոցի սաների համար:

ՀԲԸՄ-ի կողմից իրականացվող ՔՀ Կամուրջ ծրագիրը, որը ֆինանսավորվում է Եվրոմիության կողմից, հնարավորություն է ընձեռում անհատներին հասարակական ոլորտում սոցիալական կարևոր խնդիրների լուծման Բարի կամքի դեսպաններ և չեմպիոններ դառնալ։ Լյուբա Թադևոսյանը ՔՀ Կամուրջ ծրագրի հաջորդ չեմպիոնն է, ով մեծ ոգևորությամբ ստանձնել է Տավուշի սահմանամերձ գյուղերի երեխաների համար ապահով խաղահրապարակներ կառուցելու համար կազմակերպվող համերգի նախաձեռնությունը։

Երեկոյի հատուկ հյուրերն են Մխիթար Սեբաստացի Կրթահամալիրի աշակերտները և «Աստղիկներ» վոկալ ստուդիայի երգչախումբը։

Համերգին ներկա գտբվելու համար գրանցվե՛ք այստեղ:

*Առաջարկվող նվիրաբերության չափը՝ 3000 դրամ։

Հինգշաբթի, հոկտեմբեր 26, 18:30
ՀԲԸՄ Հայաստան (2/2 Մելիք-Ադամյան փ.)

 
Դուք այստեղ եք՝ Home

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: