Articles

ՏԱՐԱԾԱԿԱՆ ԴՐՎԱԳՆԵՐ | ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ | ԳԱՍՊԱՐ ԳԱՍՊԱՐՅԱՆ

ԳԱՍՊԱՐ ԳԱՍՊԱՐՅԱՆ (Բրազիլաբնակ լուսանկարիչ, 1899-1966), Տարածական դրվագներ, մոդեռնիստի հետադարձ հայացք, ՀԲԸՄ-ի Հայաստանում։ Համադրող՝ Ռուբեն Արեւշատյան։

«Հյուծող շտապողականության մեջ շարժվելով եւ տագնապներում հոգեմաշ լինելով՝ մարդը չի տեսնում, չի զգում, չի ընկալում այն հրաշքները, որոնք ամեն քայլափոխի, ամեն պահի եւ ամեն րոպե կյանքը պարզում է նրան»։ Գասպար Գասպարյան

ՍՏԱՆԴԱՐՏ Ժամանակակից արվեստի տրիենալեի շրջանակում Գասպար Գասպարյանի ցուցահանդեսը կդառնա հայ հասարակության առաջին ծանոթությունը 20-րդ դարի ամենանշանավոր հայազգի արվեստագետներից մեկի հետ, որի ազդեցությունը բրազիլական լուսանկարչության զարգացման գործում անգնահատելի է։

Հինգշաբթի, հուլիսի 20-ին, ժ-ը 16:00-18:00
ՀԲԸՄ Հայաստան, Մելիք-Ադամնյան 2/2

Մուտքն ազատ է:

 
Դուք այստեղ եք՝ Home

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: