Articles

ՈԼՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ ՝ ՍՏԵՂԾԱԳՈՐԾ ԱՊԱԳԱ

ՈԼՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ ՝ ՍՏԵՂԾԱԳՈՐԾ ԱՊԱԳԱ

Ապրիլի 19-ին, ժամը 10:30-ից մինչև 17:30-ը, ՀԸԲՄ-ի հյուրընկալ հարկի տակ տեղի կունենա միջոցառում` նվիրված Հայաստանում ստեղծագործական ու մշակութային ոլորտներին: Միջոցառումը, հետապնդում է Հայաստանում ստեղծագործական ու մշակութային ոլորտների (CCI) գլխավոր շահագրգիռ կողմերին ու մասնակիցներին միավորելու նպատակ՝ սկսած արվեստագետներից մինչև ստեղծարար սկսնակ ընկերություններն ու գործող ենթակառուցվածքը բարելավել ջանացող միջազգային կազմակերպությունները, որպեսզի հավաքականորեն կերտվի մի տեսլական։
Ինչպիսի՞ն ենք պատկերացնում Հայաստանը տասը տարի անց ստեղծագործական և մշակութային ոլորտների առումով։ ՀԸԲՄ-ն կոչ է անում միջոցառման իր գործընկերներին ու մասնակիցներին միասին մտածելու և նկարագրելու այն լավագույն էկո-համակարգը, որը նպաստավոր կլինի երիտասարդ նորարարների համար, որպեսզի նրանք համարձակորեն գործեն ու գաղափարներն իրականություն դարձնեն: Արդյունքում կմշակվի ռազմավարություն, որը կտանի դեպի այդ նպատակը։ Միջոցառումը սկսվելու է Հայաստանում ստեղծագործական և մշակութային ոլորտներում ներկայումս տիրող մթնոլորտի վերաբերյալ պանելային քննարկմամբ։

Մտքերի այս փոխանակությունը համատեղ վարելու է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի «Կոլբա լաբ» նորարարական լաբորատորիան, իսկ մասնակիցների թվում են Բրիտանական խորհուրդը, «ԵՄ-ն բիզնեսի համար» (EU4business) և ստեղծագործողներ՝ արվեստի, կրթության և դիզայնի բնագավառներից։ Միջոցառումը շարունակվելու է ոլորտային «THINKshop»-երով, ինչպես նաև մի քանի հետաքրքիր ցուցադրական ներկայացումներով՝ Ստեղծագործական գաստրոնոմիա/խոհարարություն («Ինգրիդիենտ»/Ingredient), Ստեղծագործական գինեգործություն («KEUSH»), և ի վերջո ավարտվելու է «UP Design Pavilion»-ի բացառիկ նախադիտմամբ, մի ցուցահանդես որը միավորում է հայ նախագծողներին, դիզայներներին ու վարպետներին՝ վերաիմաստավորելու դիզայնի ապագան Հայաստանում։

Միացե՛ք մեզ՝ ձևավորելու Հայաստանի ստեղծագործ ապագան:

Անհրաժեշտ տեղեկատվություն.

Միջոցառման լեզուն՝ անգլերեն և հայերեն:
Կապահովվի համաժամանակյա թարգմանություն:

Էլեկտրոնային գրանցումը պարտադիր է՝ http://bit.ly/2osyCwu
Ֆեյսբուք: https://www.facebook.com/events/410445762675695

 
Դուք այստեղ եք՝ Home

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: