Articles

«ՄԵԾ ՊԱՏՐԱՆՔ» ՖԻԼՄԻ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԲԸՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Ապրիլ ամսից ՀԲԸՄ Հայաստանում մեկնարկում է Ֆրանսիական դասական ֆիլմերի շարքը։ Նշեք ձեր օրացույցներում յուրաքանչյուր ամսվա առաջին հինգշաբթի օրը՝ որպես ֆրանսիական կինոյի օր։ Ծրագրի շրջանակներում հրավիրում ենք բոլորիդ դիտելու Ժան Ռենուարի «ՄԵԾ ՊԱՏՐԱՆՔ» ֆիլմը՝ անկրկնելի Ժան Գաբենի մասնակցությամբ։ Ֆիլմերը կցուցադրվեն վերականգնված տարբերակով: Ծրագիրը համատեղ իրականացնում են Հայկական Ալյանս Ֆրանսեզը, ՀԲԸՄ Հայաստանը, Institut Francais-ը, AFG Film Club-ը։

Ապրիլի 6-ին, ժամը 19:00-ին

ՀԲԸՄ Հայաստան
Մելիք-Ադամյան փ., 2/2
Լեզուն՝ ֆրանսերեն (անգլերեն ենթագրերով)
Մուտքն ազատ է:
 
Դուք այստեղ եք՝ Home

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: