Articles

«ԼԱՏԻՆԱԿԱՆ ՊԱՅԹՅՈՒՆ. ՆՈՐ ԱՄԵՐԻԿԱ» ՖԻԼՄԻ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԲԸՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

ՀԲԸՄ Հայաստանում շարունակվում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան կողմից իրականացվող Ամերիկյան ֆիլմերի ցուցաշար 2017-ը: Հրավիրում ենք Ձեզ կինոյի միջոցով ընկղմվելու համաշխարհային երաժշտության ու կատարողական արվեստի յուրահատուկ աշխարհը:

ԼԱՏԻՆԱԿԱՆ ՊԱՅԹՅՈՒՆ. ՆՈՐ ԱՄԵՐԻԿԱ
Ռեժ.` Ջոն Ալպերտ, Մեթյու Օ’Նիլ
2015, 65 րոպե

Մարտի 31-ին, ժամը 19:00-ին
ՀԲԸՄ Հայաստան
2/2 Մելիք-Ադամյան փող.
Լեզուն՝ անգլերեն:
Մուտքն ազատ է:

«Լատինական պայթյուն. Նոր Ամերիկա» ֆիլմը փառաբանում է երաժշտությունը, ինչպես նաև այն արտիստներին ու երազողներին, ովքեր կանգնեցին այս փոփոխությունների ակունքում՝ ուսումնասիրելով, թե ինչպես զարգացող լատինական համայնքը դրական ազդեցություն ունեցավ ամերիկյան մշակույթի վրա: Ֆիլմը հագեցած է երկրի «լատինական ուժի և ազդեցության» ներկայացուցիչների բացառիկ հարցազրույցներով, որոնց թվում են՝ Գլորիա Էստեֆանը, Մարկ Էնթոնին, Ջենիֆեր Լոպեսը, Փիթբուլը, Ռիկի Մարտինը, Ռոմեո Սանտոսը, «Լոս Լոբոս»-ի անդամներ Ռիտա Մորենոն, Խոսե Ֆելիսիանոն և այլք: Մինչ նրանք խոսում են իրենց կյանքի և երաժշտության մասին, ֆիլմում հնչում են վերջիններիս հանրահայտ հիթերը, որոնց մեջ արտացոլվում է ամերիկյան փորձը՝ հիմք ստեղծելով «Լատինական պայթյուն»-ի համար, որը տարածվում է ամերիկյան կյանքի բոլոր բնագավառներում:

 
Դուք այստեղ եք՝ Home

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: